ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
Քաղաքականություն
29.09.2026 | 21:32
Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության Վրաստանի ներկայացուցիչ և Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատասխանատու Կաորի Իշիկավային ու Վրաստանի և Հայաստանի՝ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

