ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի առաջին պաշտոնական այցի երկիրը դարձել է Հայաստանը, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 29-ին Ծաղկաձորում կմեկնարկի 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը։
Բացման արարողության ընթացքում հանդես կգա նաև ՖԻԴԵ-ի նախագահ, Շախմատի դպրոցականների միջազգային ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը։
Սեպտեմբերի 29-ին Թիմուր Տուրլովը հանդիպում կունենա նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի ամբողջ անձնակազմի հետ, որի շրջանակում կքննարկվեն շախմատի զարգացմանը, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանը վերաբերող կարևոր հարցեր։
Հիշեցնենք, որ Թիմուր Տուրլովը սեպտեմբերի 26-ին էր ընտրվել էր ՖԻԴԵ-ի 8-րդ նախագահը:

