ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱԽԿԻՆ ԶՈՐԱՄԱՍ․ԱՐԵՎԱԴԱՇՏ. Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 26. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Օրվա մեջ երկու անգամ Մարիամ Օհանյանը կթում է կովերը։ Անպայման է կթից առաջ կովի կուրծքը լվանալ, որպեսզի կաթը մաքուր լինի։ Նրա ու Էդգար Իզմիրլյանի ընտանիքը 4 խոշոր եղջերավոր կենդանի ունի։ Զուգահեռ զբաղվում են հողագործությամբ։

«Աշուն է, և արդեն կովերը քիչ են կթվում, բայց մեզ բավականացնում է՝ կաթով պանիր եմ պատրաստում, մածուն, բալիկներս կաթ են խմում»,- պատմում է Մարիամը։

Գյուղատնտեսական աշխատանքները Արմավիրի Արևադաշտ գյուղի բնակիչների առօրյայում գերակշռող են։ Խոսել՝ հետաքրքիր ժամանցի, մշակութային միջոցառումների մասնակցելու մասին, ավելորդ է։

«Գյուղի մշակութային կյանք ասվածը սա է՝ հողագործություն, անասնապահություն, ուրիշ հետաքրքրություն չկա։ Լավ կլիներ մշակութային կենտրոն լիներ՝ համերգներ, որ տանջանքից հետո գյուղացուն ուրախացնող մի բան լինի»,- ասում է Մարիամ Օհանյանը։

1983 թվականին հիմնադրված Արևադաշտում մշակույթի կենտրոն չի գործում։ Մարիամի և Էդգարի երեխաները պարտադրված են սպորտի ու պարի հաճախել այլ համայնքներ։ Տղան երեք տարի կարատեի է հաճախում Արաքս գյուղ, աղջիկը Լենուղի պարի է գնում։

«Գյուղի շատ բալիկներ ցանկանում են սպորտի կամ պարի գնալ, բայց ծնողների հնարավորությունները չի ներում։ Ամեն ընտանիք չէ, որ կարող է իր երեխային ուրիշ գյուղ տանել-բերել»,- նշում է Մարիամ Օհանյանը։

Արևադաշտի բյուջեն 8 միլիոն դրամ է, սակայն հավաքագրվում է կես գումարը։ Մշակույթի տուն երբեք չեն ունեցել և չեն կարող սեփական միջոցներով կառուցել, ասում է գյուղապետ Հովսեփ Օհանյանը․  «Մի ազատ տեղ էլ չկա, որ վերանորոգենք, որովհետև բյուջե չունենք։ Մենք տաղանդավոր երեխեք ունենք, որոնք կարող են դառնալ լավ մարդիկ, բայց գյուղում չկա այդ հնարավորությունը»։

Արևադաշտը մարզկենտրոն Արմավիրից 18 կմ հեռավորության վրա է։ Գյուղը հիմնադրվել է 1983 թվականին։ Խորհրդային տարիներին Արևադաշտի տարածքը ծառայել է իբրև խորհրդային զորքերի ուսումնական կենտրոն։ Զինվորականների՝ հեռանալուց հետո հարևան գյուղերի բնակիչները ներգաղթել են այս տարածք ու հիմնել Արևադաշտ գյուղը։

Արևադաշտ հասարակական տրանսպորտ չի մտնում։ Մարիամ Օհանյանի խոսքով՝ դա խանգարում է հարևան գյուղեր մշակութային-սպորտային խմբակ հաճախող երեխաներին․ «Աղջիկս տրանսպորտի պատճառով անցյալ տարի բացակայեց պարից, հետ մնաց։ Ահագին դժվարությամբ հիմա փորձում ենք իրենց հասցնել»։

384 մշտական բնակիչ ունեցող Արևադաշտում խանութ չկա։ Գյուղին ամենամոտ խանութը 6 կիլոմետր հեռու է։ Տիկին Ռիփսիկ Նավասարդյանը պատմում է՝ առևտրի համար գնում են Արաքս սովխոզ և Արմավիր քաղաք։ Դեռ չի հայտնվում այն արևադաշտցին, որը գյուղում խանութ կբացի։ Արևադաշտը խանութ ունեցել է 10 տարի առաջ։

«Գոնե հացի համար էլ պետք է գյուղից դուրս գանք, որ էդ հացը վերցնենք։ Ամեն մեկս ալյուր ենք առնում, տանը հաց թխում։ Կրուպեղենն էլ առնում ենք 10-15 օրվա համար, որ վերջանա նորից գնանք վերցնենք»,- ասում է Ռիփսիկ Նավասարդյանը։

Էդգար Իզմիրլյան ամսվա մեջ առնվազն 10 անգամ ավտոմեքենայով գնում է հարևան համայնքների խանութներ՝ գնումների։ Դժվարը ձմռանն է լինում, երբ երթևեկելը անհնար է դառնում, ոտքով են գնում-գալիս։ Հարևանները իրար ձայն են տալիս խանութ գնալիս, իրար համար ապրանք են բերում։

Արևադաշտի համայնքապետարանը տեղակայված է նախկին զորամասի հսկիչ անցակետի շենքում։ Միջանցքը լուսամուտներ չունի։ Գյուղապետ Հովսեփ Օհանյանը համոզված պնդում է, որ Արմավիրի մարզի ամենավատ վիճակում գտնվող գյուղապետարաններից մեկն իրենցն է։ Համայնքապետարանն զբաղեցնում է շենքի 2 սենյակը։ Մյուսներում դեռ 90-ականներից անօթևան գյուղացիներ են ապրում։ Համայնքը թե՛ մշակույթի տան, թե՛ համայնքապետարանի հարցով բազմիցս դիմել է նախորդ ու այս կառավարությանը։

«Ասել են ձեր հնարավորություններով սարքեք, բայց մենք ինչո՞վ սարքենք։ Եթե մենք մի մշակույթի տուն ունենանք, մենք դրա մեջ կտեղավորենք և՛ գրադարան, և՛ բուժկետ, կունենանք կուլտուրայի տարբեր սենյակներ»,- այսպիսի տարբերակ է առաջարկում Հովսեփ Օհանյանը։

Արևադաշտն ունի 3102 հեկտար վարչական տարածք։ 2317 հեկտարը մեծահարուստ էդուարդո էռնեկյանի սեփականությունն է։ Այդ տարածքում խաղողի այգիներ են, գործում է գինու արտադրամաս։