Ավելի քան 60 հազար քաղաքացի մասնակցել է Անկախության 35-ամյակին նվիրված Երևանի միջոցառմանը․ ԿԳՄՍՆ

Լուրեր

23.09.2026 | 23:23
Վթարվել է Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարը
23.09.2026 | 23:13
Միրզոյանն ու Սիրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը
23.09.2026 | 22:58
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում 
23.09.2026 | 22:45
Հայտնի է՝ վաղը որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
23.09.2026 | 22:43
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը
23.09.2026 | 22:33
Ավելի քան 60 հազար քաղաքացի մասնակցել է Անկախության 35-ամյակին նվիրված Երևանի միջոցառմանը․ ԿԳՄՍՆ
23.09.2026 | 22:15
Թուրքիայում տղամարդու են ձերբակալել՝ Էրդողանի հետ ԱԲ-ով ստեղծած լուսանկարներ տարածելու համար
23.09.2026 | 22:04
Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանին
23.09.2026 | 21:52
2027-ից առանց լիցենզիայի չի թույլատրվի «խաղատուն», «բուքմեյքեր» և նման անվանումների օգտագործումը․ ՊԵԿ
23.09.2026 | 21:38
Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի գործը՝ 28 հողամասերի օտարման վերաբերյալ, ուղարկվել է դատախազին
23.09.2026 | 21:26
Պուտինն ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում հերթերը կապել է պատերազմին «աջակցության» հետ
23.09.2026 | 21:16
Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
23.09.2026 | 21:12
Մհեր Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները
23.09.2026 | 21:09
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղարի հետ
23.09.2026 | 21:00
ՀՀ-ն կարող է 102-րդ բազայի մնալու պայման դնել, որ ՌԴ-ն հոգա ծախսերն ամբողջությամբ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման աշխատանքներում ներգրավված կառույցների ներկայացուցիչներին։ Նա նշել է, որ տոնական ծրագրում ներկայացվել են նոր նախագծեր ու պրեմիերաներ, իսկ միջոցառումներ են անցկացվել նաև Իջևանում, Վանաձորում, Գյումրիում և Կապանում։ Ըստ նախարարության՝ Հանրապետության հրապարակում անցկացված գլխավոր միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 60 հազար քաղաքացի։

ԿԳՄՍՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի հոբելյանական միջոցառումների աշխատանքներում ներգրավված կառույցների ներկայացուցիչներին։

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ծրագրում ընդգրկված թատերահամերգային կազմակերպությունների և «Բեքգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ ներդրած ջանքերի, պատասխանատու աշխատանքի և արձանագրված արդյունքի համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Անկախության օրվա միջոցառումների կազմակերպումը պահանջել է պատասխանատվության բարձր զգացում և մեծածավալ աշխատանք։

«Անկախության 35-ամյակի տոնական ծրագիրը նաև նոր բովանդակություն էր․ ունեցանք պրեմիերաներ և հատուկ այս օրվա համար ստեղծված նորարարական լուծումներ։ Կարևոր էր փոխանցել երկրի քաղաքացի լինելու զգացողությունը և ապահովել բարձր տոնական տրամադրություն»,- ասել է նախարարը՝ ընդգծելով կազմակերպչական աշխատանքների մեծ ծավալը։

Տոնական միջոցառումների ծրագրում ընդգրկված մասնագետների, ծառայությունների և ռեսուրսների ներգրավումը հիմնականում ապահովվել է տեղական ներուժի միջոցով։

Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է մարզերում մշակութային որակյալ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով, որ համերգներ են անցկացվել 4 խոշոր քաղաքներում՝ Իջևանում, Վանաձորում, Գյումրիում և Կապանում՝ տոնը դարձնելով համապետական։

«Կարևոր էր Անկախության օրվա տոնական տրամադրությունն ու բովանդակությունը հասանելի դարձնել հնարավորինս լայն հանրությանը՝ հատկապես մարզերի բնակչությանը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ խոշոր մշակութային իրադարձությունները կարևոր են նաև դրանց շուրջ ծավալվող հանրային քննարկումների տեսանկյունից։

Անդրադառնալով հանրային արձագանքներին՝ նշվել է, որ դրանք հիմնականում դրական են եղել․ միայն Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջոցառմանն ավելի քան 60 հազար քաղաքացի է ներկա եղել:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ տարբեր երկրներում նմանատիպ նախագծերում աշխատելու փորձ ունենալով՝ կարող է փաստել, որ Հանրապետության հրապարակում ապահովված կազմակերպչական մակարդակն ու աշխատանքի պայմանները բարձր նշաձող են սահմանել։ Նա առանձնահատուկ կարևորել է նաև Սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությունն Անկախության օրվա գլխավոր միջոցառմանը՝ ընդգծելով, որ դա ոչ միայն գեղարվեստական լուծում էր, այլև մշակութային կարևոր ուղերձ։

Հանդիպման ընթացքում միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներում ներգրավված կառույցների ներկայացուցիչներն անդրադարձել են համատեղ աշխատանքի արդյունքներին, կազմակերպչական գործընթացում ձեռք բերված փորձին և այլ հարցերի։