Սպիտակ տունը Trump TV-ն է գործարկել՝ ի պատասխան մի շարք հեռուստաալիքների բոյկոտի

Լուրեր

22.09.2026 | 15:31
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջնահերթությունները
22.09.2026 | 15:25
Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր
22.09.2026 | 15:20
Turkish Airlines-ն ու թուրքական այլ ավիաընկություններ չեղարկել են դեպի Իրան չվերթները՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով
22.09.2026 | 15:13
Փաշինյանին «դավաճան» անվանած բլոգերն արդարացվել է // Բաքվի մեղադրանքը՝ Դադիվանքից խաչեր «գողանալու» շուրջ․ ԼՈՒՐԵՐ
22.09.2026 | 15:02
Շարունակվել են աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները
22.09.2026 | 14:52
Նախագահի աշխատակազմը և՛ բարձր աշխատավարձ է ուզում, և՛ պարգևավճար․ դիմել են Կառավարությանը և մերժում ստացել
22.09.2026 | 14:46
42-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մոտ 1.4 կգ մարիխուանա
22.09.2026 | 14:37
Լատվիան արգելափակել է Ուսմանովի և Ֆրիդմանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների չեղարկումը
22.09.2026 | 14:28
Հայաստանը և Հորդանանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները
22.09.2026 | 14:21
«Ռեալի» ֆուտբոլիստներն ամենաքիչն են վազում Լա Լիգայում
22.09.2026 | 14:20
Տնօրեն կա, որ 20 մլն դրամ է ստանում. ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով գա նախարար աշխատի. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 14:15
Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին
22.09.2026 | 14:07
Սպիտակ տունը Trump TV-ն է գործարկել՝ ի պատասխան մի շարք հեռուստաալիքների բոյկոտի
22.09.2026 | 13:58
ՄԻՊ-ը զորամասերում ուսումնասիրել է բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման մեխանիզմները
22.09.2026 | 13:49
Պատրաստ ենք հակահարված տալ Ռուսաստանի կողմից ագրեսիայի դեպքում․ Լիտվայի վարչապետ
Բոլորը

Սպիտակ տունը YouTube-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին շուրջօրյա հեռուստաալիք է գործարկել։

«Դիտեք Թրամփի վարչակազմի գործունեության ամենակարևոր իրադարձությունները մեկ վայրում։ Լավագույն տեսանյութերը, առանցքային ելույթներն ու ամենահետաքրքիր պահերը՝ շուրջօրյա հեռարձակմամբ, որը թարմացվում է իրական ժամանակում։ Եղեք տեղեկացված»,- ասվում է Trump TV-ի նկարագրության մեջ։

Սեպտեմբերի 18-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ CNN-ին, MS NOW-ին և Politico-ին արգելում է այցելել Սպիտակ տուն՝ «կեղծ լուրերի մշտական տարածման կապակցությամբ»։ Հաջորդ օրը երեք լրատվամիջոցների թղթակիցներին թույլ չէին տվել մուտք գործել Սպիտակ տան համալիրի տարածք։

Ի պատասխան՝ լրատվամիջոցները դատական ​​​​հայց են ներկայացրել՝ պահանջելով վերականգնել իրենց լրագրողների հավատարմագրումը: Ավելին, չորս խոշոր ամերիկյան հեռուստաընկերությունները (ABC, CBS, NBC և Fox News), որոնք CNN-ի հետ միասին Սպիտակ տան հեռուստատեսային խմբի մաս են կազմում, հրաժարվել են փոխարինել հեռացված անձնակազմին:

«Հանրությունը կենսականորեն շահագրգռված է իր կառավարության մասին ճշգրիտ և անկախ տեղեկատվություն ստանալու հարցում։ Ոչ մի վարչակազմ չպետք է սահմանափակի լրատվական կազմակերպության գործունեությունը պարզապես այն պատճառով, որ իրեն դուր չեն գալիս նրա հաղորդումները»,- ասվում է հեռուստաընկերությունների տարածած համատեղ հայտարարությունում։

Այս որոշումը նշանակում է, որ հեռուստաընկերությունների ընդհանուր անձնակազմը չի լուսաբանի Թրամփի մասնակցությամբ այն միջոցառումները, որոնց ընթացքում նախատեսված էր լրագրողների աշխատանքը։ Այս մասին ասվում է Վաշինգտոնում Fox News-ի բյուրոյի ղեկավար Բրայան Բոթոնի նամակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի