Լավ երևակայություն է պետք՝ Քոչարյանի կալանավորումն ու Նարեկ Սարգսյանի հայտնաբերումն ընտրությունների հետ կապելու համար. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Տիգրան Ավինյանի հետ

– Պարոն Ավինյան, նախ խնդրում եմ անդրադառնաք այսօր տեղի ունեցած երկու իրադարձություններին: Տեղյակ եք, որ կալանավորման որոշում կայացվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Ձեր կարծիքով՝ սա պարզ համընկնո՞ւմ էր, թե՞ պարզապես մշակված սցենար, որ ընտրություններից երկու օր առաջ կալանավորեին նրան, ինչպես մամուլն է հրապարակել:

– Անկեղծ ասած՝ ծանոթ չեմ մամուլի նման հրապարակումներին: Բայց գործընթացն ընդհանուր առմամբ, որքան ես եմ հասկանում, տրամաբանորեն գալիս էր հենց այս ժամկետի հետ էր համընկնում ուղղակի: Այնուամենայնիվ, կարող եմ վստահեցնել, որ քրեական գործերի մասով հնարավորինս դատաիրավական համակարգի և ուժային կառույցների անկախությունը փորձում ենք ապահովել և հնարավորինս չմիջամտել: Որևէ պաշտոնյա իր լիազորություններից դուրս չի գալիս, որ ինչ-որ մի իրադարձության հետ ինչ-որ մի բան փորձի համընկնեցնի: Այնուամենայնիվ՝ այն, ինչ տեղի է ունենում, բնականոն ընթացքն է այդ գործի, ենթադրում եմ: Չգիտեմ՝ բողոքարկելու հնարավորություն կա, թե՞ չկա, ամեն դեպքում՝ հերթական փուլն է այդ գործի:

– Այդ դեպքում ես հիշեցնեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ, որտեղ Վանեցյանը հրահանգում է հետաձգել դատական նիստը և կալանքի որոշման հարցը, մինչև Փաշինյանը կազատվի: Եվ սա պարոն Փաշինյանը որակել էր որպես պաշտոնյաների՝ օրենքից բխող գործառույթների իրականացում: Հետևաբար՝ այս անգամ էլ կարող ենք ասել, որ որոշո՞ւմ է կայացվել՝ կալանքի որոշման հրապարակման օրը ընտրելու հարցում:

– Բացարձակ չենք կարող նման բան ասել: Հիմնական տպավորությունը, որ ես ստանում եմ այդ գաղտնալսումներից՝ բովանդակային, իրական տպավորությունն այն է, որ դատավորը, մտահոգված իր անվտանգությամբ, կապվել է ԱԱԾ պետի հետ, և ուղղակիորեն ԱԱԾ-ի պարտականությունն է՝ այդ դատավորի անվտանգությունն ապահովել, որովհետև խոսքը գնում է ոչ սովորական ՀՀ քաղաքացու մասին, այլ ՀՀ երկրորդ նախագահի մասին, և այդ վախն ու հուզմունքը ևս ընդունելի և հասկանալի է: Ինչ վերաբերում է ձայնագրությունների նոր կտորներին, կարող եմ հստակ արձանագրել, որ բոլոր բացատրությունները արդեն իսկ տրվել էին պարոն վարչապետի կողմից դեռևս ԱԺ ամբիոնից հենց առաջին գաղտնալսումներից հետո:

– Եվ անգամ գաղտնալսումների հրապարակումից հետո շարունակո՞ւմ եք պնդել, որ իշխանությունը չի միջամտում դատական համակարգին կամ որոշումների կայացմանը:

– Խոսքն ընդամենը գնացել է այն մասին, որ դատավորը, վախեցած և անհանգստացած, զանգահարել է ԱԱԾ պետին: Դատավորը նույնպես մարդ է և կարող է վախենալ, մանավանդ, երբ խոսքը գնում է ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու մասին: Եվ, ընդհանուր առմամբ, այստեղ օրենքի խախտում, դատարանի վրա որևէ ազդեցություն կամ ճնշում սա որակելու համար պետք է լավ ֆանտազիա ունենալ:

– Պարոն Ավինյան, այսօր հայտնաբերվել է նաև երկար ժամանակ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին: Սա նույնպե՞ս պարզ համընկնում է քարոզարշավի վերջին օրվա հետ:

– Դե, եթե էլի մի քիչ մեր երևակայությանը զոռ տանք և պատկերացնենք, որ ամբողջ Ինտերպոլը, եվրոպական ուժային կառույցներն աշխատում են այն նպատակով, որ որևէ կերպ համընկնեցնեն հայաստանյան ընտրությունների հետ, ապա կարող ենք այդ պնդումն անել: Բայց կարծում եմ, որ սա անհեթեթ պնդում կլինի:

– Անդրադառնանք նաև ԱԺ ընտրություններում հաղթանակից հետո ձեր անելիքներին. կարծես թե որևէ ուժ չի վիճարկում, որ ընտրություններից հետո դուք խորհրդարանում մեծամասնություն եք ձևավորելու և կառավարություն եք ունենալու: Ձեր ծրագրում, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններում ասում է, որ տնտեսության մեջ հեղափոխական բարեփոխումներ եք իրականացնելու: Ինչի՞ մասին է խոսքը, կարո՞ղ եք թվարկել մի քանի հեղափոխական բարեփոխումներ, որոնք պատրաստվում եք անել:

– Առաջին հերթին, երբ խոսում ենք տնտեսությունում հեղափոխության մասին, մենք ուզում ենք տնտեսության մոդելի կոնցեպտուալ փոփոխություն իրականացնել: Այսինքն՝ ագրարային և հանքանյութ արտահանող երկրից մենք ուզում ենք վերածվել բարձր տեխնոլոգիական արտադրություն տվող և արտահանող երկրի: Սա այն ուղենիշն է, որ մեզ համար դրել ենք որպես հիմնական թիրախ:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

 

Արմինե Ավետյան