Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
Քաղաքականություն
18.09.2026 | 23:00
Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ անցկացվելու են «Միասնության ուժը-2026» համատեղ զորավարժությունները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ երեք փուլից բաղկացած զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանի բանակի՝ «Ղարաբաղի տնտեսական շրջանում գտնվող «Գըզըլգայա» ուսումնական կենտրոնում» (Արցախի տարածքում), Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում գտնվող «Ղարաբաղլար» ուսումնական կենտրոնում, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Բյույուք Զիրա» ուսումնական տարածքում։
Զորավարժությունները, որոնցում կներգրավվեն անձնակազմ, ռազմական տեխնիկա, ռազմածովային և ավիացիոն միջոցներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, նպատակ ունեն բարձրացնել համատեղ գործողություններ իրականացնելու պատրաստվածության մակարդակը, ուժեղացնել զորքերի համակարգումը և ստանդարտացնել պատրաստության գործընթացները, ինչպես նաև կատարելագործել ստորաբաժանումների մարտական կարողությունները։
Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան են ժամանել Թուրքիայի զինված ուժերի անձնակազմ և ավիացիոն միջոցներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

