Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը չի հաղթահարվել. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
18.09.2026 | 11:27«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն այսօրվա դատական նիստի ընթացքում ներկայացրեց միջնորդություն Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
Ըստ պաշտպանի՝ Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցելիս չի հաղթահարվել նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը:
Նշենք, որ 2017, 2018 թվականներին Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է եղել, ուստի, ըստ պաշտապանի, օգտվել է դիվանագիտական անձեռնմխելիությունից:
Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվում էր, որ քրեական հետապնդումը ենթակա էր դադարեցման, եթե անձեռնմխելիությամբ օժտված անձի նկատմամբ հետապնդումը հարուցվել է առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու: Պաշտպանը նաև նշեց, որ այս միջնորդության լուծումը գործում առկա հատորների բովանդակային ուսումնասիրություն չի պահանջում, ուստի՝ հնարավոր է նախնական դատալսման փուլում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Արաքս Մամուլյան

