Թրամփը հայտարարել է Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազա ստեղծելու ուղղությամբ «մեծ առաջընթացի» մասին

Լուրեր

04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ Լեհաստանում ամերիկյան ռազմաբազա հիմնելու ուղղությամբ «մեծ առաջընթաց» է գրանցվել՝ այն բանից հետո, երբ Վարշավան հայտնել էր, որ այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ, գրում է France 24-ը։

«Իմ ընկեր, Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու համարձակ առաջնորդության շնորհիվ Լեհաստանում ԱՄՆ բանակի բազա ստեղծելու ուղղությամբ մեծ առաջընթաց է գրանցվում։ Եթե դա տեղի ունենա, տեղակայման վայրը շատ շուտով կհայտարարվի։ Սա պատմական քայլ կլինի մեր մեծ ամերիկա-լեհական դաշինքի համար»,- սոցցանցերում գրել է Թրամփը։

Թրամփի հայտարարությունը հնչում է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության պաշտոնական վերանայման ֆոնին, ինչը դաշնակիցների շրջանում մտավախություններ է առաջացրել, որ Վաշինգտոնը կարող է կրճատել եվրոպական երկրներում տեղակայված իր ուժերը։ Սակայն Լեհաստանը, որը ՆԱՏՕ-ի արևելյան թևում սահմանակից է ինչպես Ուկրաինային, այնպես էլ Ռուսաստանին, և պաշտպանությանը հատկացնում է ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսը, ձգտում է ամրապնդել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն իր տարածքում։

«Մենք պատրաստ ենք շարունակել ջանքերը՝ ամրապնդելու մեր պաշտպանական համագործակցությունը լրջորեն, պատասխանատվությամբ և միշտ միասին։ Կարող եմ ձեզ վստահեցնել, որ Լեհաստանի կառավարությունն ամեն ինչ կանի՝ ԱՄՆ բանակի բազայի համար հնարավոր լավագույն վայրն ապահովելու նպատակով»,- X-ում գրել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին։

Լեհաստանի նախագահը Դոնալդ Թրամփի պահպանողական դաշնակիցն է։ Անցյալ տարի նա այցելել էր Սպիտակ տուն, որի ընթացքում Թրամփն առաջարկել էր Լեհաստան ուղարկել ավելի շատ ամերիկյան զինվորականների։

Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին օգոստոսին հայտնել էր, որ Վարշավան Վաշինգտոնի հետ քննարկում է իր տարածքում ԱՄՆ մշտական ռազմաբազա ստեղծելու հարցը։

«Մենք արդեն ավարտել ենք գործընթացի նախնական փուլը, էլ չեմ խոսում քաղաքական կամքի մասին, որն արտահայտվել է դեռ վաղուց»,- Լեհաստանի հանրային հեռուստաընկերությանն ասել էր Զալևսկին։

Ներկայում Լեհաստանում տեղակայված է շուրջ 10,000 ամերիկացի զինծառայող։ Լեհաստանը նաև ԵՄ անդամ է, սակայն ամերիկյան զինուժը երկրում գրեթե ամբողջությամբ տեղակայված է ռոտացիոն սկզբունքով։

Վաշինգտոնը խիստ քննադատության է ենթարկել եվրոպական մի շարք երկրների, որոնք հրաժարվել էին թույլ տալ ԱՄՆ զինված ուժերին օգտագործել իրենց տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակայանները՝ Իրանի դեմ պատերազմի ընթացքում։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը նաև սպառնացել էր նվազեցնել Վաշինգտոնի ֆինանսական ներդրումը դաշինքի բյուջեում, եթե որոշ պետություններ հրաժարվեն կատարել նախորդ տարի Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստանձնած պարտավորությունները։ Այդ գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի դաշնակիցները պայմանավորվել էին մինչև 2035 թվականն անվտանգության ոլորտին հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսը, որից 3,5 տոկոսը՝ բացառապես ռազմական ծախսերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի