Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը

Լուրեր

05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
Բոլորը

Ուկրաինական ԱԹՍ-ները սեպտեմբերի լույս 17-ի գիշերը հարձակվել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի և Դոնի Ռոստովի ռազմական օդանավակայանի վրա, գրում է Current time-ը։

Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը հայտնել է տարածաշրջանի վրա «լայնածավալ հարձակման» մասին։ Նրա խոսքով՝ խոցվել է 65 անօդաչու թռչող սարք, իսկ նավթավերամշակման գործարանը վնասվել է։

«Հրդեհների օպերատիվ մարման աշխատանքներ են իրականացվում։ Բեկորների անկման հետևանքով նաև կոտրվել են մի քանի բազմաբնակարան շենքերի պատուհաններ, վնասվել են ավտոմեքենաներ»,- գրել է նա։

Ուկրաինական Supernova+ մոնիթորինգային ալիքը և Astra-ն գրում են, որ այրվում է «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանը։ «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ»-ը Ռուսաստանի հինգ խոշորագույն նավթավերամշակման գործարանների շարքում է։ Դրա արտադրական հզորությունը տարեկան շուրջ 15 միլիոն տոննա է։ Ձեռնարկությունն արտադրում է բենզին, դիզելային վառելիք, ավիացիոն կերոսին և ռեակտիվ վառելիք։ Ըստ Astra-ի՝ 2026 թվականի սկզբից ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել առնվազն ութ անգամ։

Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը, իր հերթին, հայտնել է տարածաշրջանի վրա «զանգվածային օդային հարձակման» և 50 խոցված անօդաչու թռչող սարքի մասին։ Նրա խոսքով՝ հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։ Անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով վնասվել է ենթակայան, ինչի պատճառով Ռոստովի Վորոշիլովսկի, Լենինսկի, Օկտյաբրսկի և Կիրովսկի շրջաններում խափանվել է էլեկտրամատակարարումը։ Բացի այդ, վնասվել են վեց տների պատուհաններ, տանիքներ և ապակեպատ հատվածները, ինչպես նաև օժանդակ շինությունները։

Սլյուսարը չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ է բռնկվել հրդեհը։ Ուկրաինական Exilenova+ ալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Դոնի Ռոստով-Կենտրոնական» ռազմական օդանավակայանի վրա։ Հարվածի թիրախում եղել են օդանավերն ու ռազմաբազայի ենթակառուցվածքները։ Astra-ն գրում է, որ հրդեհը, հավանաբար, բռնկվել է այն հատվածում, որտեղ գտնվում է ինքնաթիռների և ուղղաթիռների կայանատեղին։

Նովոռոսիյսկում ձեռնարկություններից մեկում  հրդեհ է բռնկվել «անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու» հետևանքով, հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը: Ոչ ոք չի տուժել, հրդեհը մարվել է:

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ լույս հինգշաբթի գիշերը Ռուսաստանի շրջանների վրա որսացել են 641 անօդաչու թռչող սարք։ Նշվում է, որ  անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի 20 շրջանների, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Ազովի, Կասպից ու Սև ծովերի տարածքների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի