ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենի հետ քննարկել է հայ-ֆիննական երկկողմ հարաբերություններին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:
Քննարկվել են երկկողմ կապերին, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին։