Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակին հայտարարված լռության րոպեի վերաբերյալ Բաքվից հնչած վրդովմունքն ու «ռևանշիզմի» մասին մեղադրանքները հերթական ապացույցն են, որ Ադրբեջանը փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։

​Ըստ պատգամավորի՝ նման իրավիճակը Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականության ուղիղ հետևանքն է։

Նրա համոզմամբ՝ «որքան թույլ դիրքերից հանդես գանք, այնքան Բաքուն ավելի շատ առիթներ է գտնելու՝ ուղղորդելու և թելադրելու Հայաստանի ներքին օրակարգը»։ ​

Անդրադառնալով երկրի պաշտպանունակությանն ու անվտանգային խնդիրներին՝ Վարդանովը շեշտեց, որ անհրաժեշտ է օր առաջ կյանքի կոչել «Ազգ-բանակ» հայեցակարգը, որպեսզի որևէ կողմ հարձակվելու նկրտումներ չունենա։ Նա հիշեցրեց, որ թեև Անվտանգության խորհուրդը դեռևս տարիներ առաջ ընդունել է այս հայեցակարգը, դրա գործարկման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը մինչ օրս չեն դրվել։

Պատգամավորը նշեց, որ ինքն արդեն հանդես է եկել համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով և հետևողական է լինելու դրանք կյանքի կոչելու հարցում։

​Խոսելով Տիգրանաշենի շուրջ ստեղծված իրավիճակի և տարածքային հնարավոր զիջումների մասին՝ Վարդանովը նշեց, որ զիջողական քաղաքականությունը միայն բացում է հակառակորդի ախորժակը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է զարգացնել հայկական բոլոր բնակավայրերը, որպեսզի տեղի բնակչությունը չզրկվի իր տնից ու հողից։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան