Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները

Լուրեր

04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
Բոլորը

ԱՄՆ-ը կչեղարկի բելառուսական երկու ձեռնարկությունների՝ «Լակոկրասկա» ընկերության և «Բելլեսբումպրոմ» կոնցեռնի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին Մինսկում բանակցությունների արդյունքներով հայտարարել է Բելառուսի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քոուլը, գրում է Meduza-ն։

Քոուլը հայտնել է, որ Բելառուսը, «որպես բարի կամքի դրսևորում», կազատի 25 բանտարկյալի։ Թե կոնկրետ ովքեր են ազատ արձակվելու, նա չի հստակեցրել։

ԱՄՆ բանագնացի խոսքով՝ Մինսկն ու Վաշինգտոնը քննարկել են «միջազգային հարցեր, երկկողմ օրակարգի հարցեր և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», ինչպես նաև համաձայնեցրել են ինչ-որ «միջանկյալ համաձայնագիր»։ Կողմերը «կշարունակեն աշխատանքը մնացած հարցերի լուծման ուղղությամբ»։

«Երբ բոլոր հարցերը լուծվեն և համաձայնեցվեն երկու կողմերի կողմից, կլինեն անձանց լրացուցիչ ազատումներ և բելառուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացում»,- ասել է նա։

Միաժամանակ, Քուոլը X-ում գրառմամբ հայտնել է, որ բանտարկյալներն արդեն ազատ են արձակվել։

«Այսօր 25 բանտարկյալ ազատ է արձակվել։ Նախագահ Թրամփի՝ ուղիղ դիվանագիտությանը նվիրված ջանքերն արդյունք են տալիս։ Շնորհակալություն, նախագահ Լուկաշենկո, այս քայլի համար, ինչպես նաև շնորհակալություն մեր բարեկամներին Լիտվայում՝ աջակցության համար։ Մենք կշարունակենք բարելավել ԱՄՆ-Բելառուս հարաբերությունները և աշխատում ենք շատ մոտ ապագայում ավելի շատ մարդկանց ազատ արձակելու ուղղությամբ։ Մենք դեռ չենք ավարտել մեր աշխատանքը»,-գրել է նա։

Ջոն Քոուլը սեպտեմբերի 15-ին ժամանել է Մինսկ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների համար։ Դրանից առաջ նա մեկնել էր Վիլնյուս, որտեղ հանդիպել էր Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսի հետ։ Նրանք քննարկել էին Բելառուսում քաղբանտարկյալների ազատ արձակմանն ուղղված ջանքերը և տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի