«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։

ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը իր ելույթի ժամանակ վիրավորական արտահայտություններ հնչեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, որից հետ դահլիճում իրարանցում սկսվեց։ 

Պատասխանելով ընդդիմության՝ կրթության ոլորտին վերաբերող քննադատություններին՝ Ալեքսանյանը հայտարարեց. «Անամոթաբարն այն է, որ 50-ն անց տղամարդը գալիս այստեղ դառնում է երկրի նախագահ, 60-ն անց տարիքում երկու հայերեն բառի մեջ ութ ուղղագրական սխալ է անում։ Ռոբերտ Քոչարյանը օրինակ է, որ կարելի է լինել տգետ, ու ուղիղ իմաստով եմ ասում՝ տգետ։ Պատրաստ եմ սրա համար կրել բոլոր դատական պատասխանատվությունները, որովհետև այդ մարդը տգետ է»։

Այս խոսքերից հետո դահլիճում սկսվեց բուռն իրարանցում. ընդդիմադիր պատգամավորները տեղից վրդովված բացականչություններով պահանջեցին կարգի հրավիրել Ալեքսանյանին։ Վահագն Ալեքսանյանը տեղից միջամտող Գեղամ Մանուկյանին սպառնաց նախազգուշացմամբ ու նիստերի դահլիճից հեռացմամբ՝ պնդելով, որ ինքն է նիստը վարողը։ 

Շարունակելով ելույթը՝ ՔՊ-ական պատգամավորը հայտարարեց, թե պատրաստ է Քոչարյանի հետ ցանկացած լեզվի իմացության քննություն հանձնել. «Եթե Ռոբերտ Քոչարյանից երկու անգամ լավ չիմանամ իր ասած ցանկացած լեզուն, պատրաստ եմ մանդատս դնել ու հեռանալ քաղաքականությունից»։

Լարված իրավիճակը հարթելու նպատակով միջամտեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Կոչ անելով պահպանել լռությունն ու կոռեկտությունը՝ Ռուբինյանը դիմեց Ալեքսանյանին. «Ամեն դեպքում այն փաստը, որ պարոն Քոչարյանը մի բառի մեջ երկու կամ երեք ուղղագրական սխալ է անում, վկայում է, որ առնվազն հայերեն այդքան գրագետ չի գրում։ Բայց ես առաջարկում եմ մտքերը ձևակերպել այնպես, որ դահլիճում իրավիճակը չլարվի։ Մի՛ ասեք տգետ է, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան