Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ

Լուրեր

04.11.2026 | 16:54
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
Բոլորը
Միավորված ազգերի կազմակերպությունը, որի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև է ընդունել՝ պահանջելով հայկական զինված ուժերի դուրսբերումն օկուպացված տարածքներից, երկար ժամանակ լռում էր, ԵԱՀԿ-ն լռում էր։ Եվրոպայի խորհուրդը փաստացի աջակցում էր օկուպացիային։ Եվրախորհրդարանը միշտ աջակցություն է ցուցաբերել ագրեսոր պետությանը՝ Հայաստանին, և այդպես է նաև այսօր։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում միջազգային համաժողովների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Եվրոպական խորհրդարանը կոռուպցիոներների որջ է։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի տնից առգրավել են միլիոնավոր դոլարներով լի ճամպրուկներ, սակայն այդ ամենը կոծկվել է։ Նրա անունը հայտնի է, նա Հունաստանից ընտրված կին պատգամավոր է։ Նրա նկատմամբ որևէ միջոց ձեռնարկվե՞լ է։ Ո՛չ։ Նա պատասխանատվության ենթարկվե՞լ է։ Ո՛չ։ Նրան ազատ են արձակել։ Եվրոպական խորհրդարանը բաղկացած է իսլամատյացներից»,- ասել է Ալիևը։

Նա հայտարարել է, թե «այժմ, երբ Ադրբեջանը դառնում է ավելի ուժեղ և լիարժեք օգտագործում է իր ներուժը, Արևմուտքում  նրա դեմ կրկին կեղտոտ մեդիաարշավ է ծավալվում»։ Նա ասել է, թե Ադրբեջանին, իբր, զրպարտում են, ամեն օր հրապարակվում են ենթադրություններով և զրպարտություններով լի հոդվածներ։

«Ադրբեջանն այն քիչ մուսուլմանական երկրներից է, որն անդամակցում է եվրոպական կազմակերպություններին։ Հետևաբար, մենք գիտենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Որպես Եվրոպայի խորհրդի անդամ՝ մենք բախվել ենք, բախվում ենք և, հավանաբար, կբախվենք այս անարդարություններին։ Մեր դեմ այս չհայտարարված զրպարտչական արշավը երբեք չի դադարի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի