Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.09.2026 | 17:45Ազգային ժողովում հնչել է առաջարկություն՝ ձևավորելու պատգամավորական պատվիրակություն և մեկնելու Բաքու՝ Ադրբեջանում պահվող հայ պատանդներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը տեսակցելու նպատակով:
«Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը նշեց, որ դիմելու է Ռուբեն Ռուբինյանին՝ պատվիրակություն ձևավորելու համար, որում ընդգրկված կլինեն․
-5 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից,
-3 պատգամավոր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից/կուսակցությունից,
-2 պատգամավոր «Հայաստան» դաշինքից։
Ըստ նրա՝ պատվիրակությունը կարող է ղեկավարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Աղվան Վարդանյանն առաջարկում է Բքավում հանդիպել պահվող բոլոր պատանդներին, ծանոթանալ նրանց պահման պայմաններին ու առողջական վիճակին։
Բացի այդ՝
-Վերցնել դատավճիռների պատճենները,
-Հանդիպել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին,
-Հանդիպումներ ունենալ Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանների հետ։
Այցը կազմակերպելու համար առաջարկվում է դիմել Ադրբեջանի խորհրդարանական կոլեգաներին, ինչպես նաև օգտագործել Միրզոյան-Բայրամով դիվանագիտական խողովակները։ Այդ ճանապարհով չհաջողվելու դեպքում առաջարկվում է Վրաստանի տարածքով մեքենաներով մեկնել Բաքու՝ միջազգային ու ինֆորմացիոն ուղեկցությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

