«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ

Լուրեր

04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
Բոլորը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը՝ «ԱՄՆ-ի հրաժարումը Անքորիջի պայմանավորվածություններից» անվանելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ վարվող պատերազմի շարունակության պատճառ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Եթե ամերիկացիները չհեռանային Անքորիջի պայմանավորվածություններից, եթե Եվրոպան նրանց չշեղեր այդ պայմանավորվածություններից, մենք արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի։ Սա ակնհայտ փաստ է»,- հայտարարել է Լավրովը «Ուկրաինական ճգնաժամը․ Արևմուտքի իրավական ագրեսիան» թեմայով դեսպանների 13-րդ կլոր սեղանի ընթացքում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի էր ունեցել Ալյասկայի Անքորիջ քաղաքում՝ 2025 թվականի օգոստոսի կեսերին։ Հանդիպման արդյունքները հրապարակայնորեն չեն բացահայտվել, սակայն դրանից հետո ռուս դիվանագետներն ու պաշտոնյաները սկսեցին խոսել «Անքորիջի պայմանավորվածությունների» և «Անքորիջի ոգու» մասին՝ որպես Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների՝ երկու կողմերի կողմից համաձայնեցված քաղաքական շրջանակի։

Ըստ BBC-ի՝ ռուսաստանցի պաշտոնյաները հասկացնում էին, որ այդ ժամանակ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները համաձայնության էին եկել, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի պայմանը Մոսկվային Դոնբասի ամբողջ տարածքի փոխանցումն է, այդ թվում՝ այն տարածքների, որոնք Ռուսաստանը դեռևս չի օկուպացրել։

Սակայն, ըստ ամենայնի, Պուտինն ու Թրամփը հանդիպման ժամանակ որևէ պայմանավորվածության չէին եկել, ինչը հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն 2026 թվականի ամռանը Լավրովի հետ հանդիպումից հետո։

Այդ ժամանակ Լավրովը եվրոպացի քաղաքական գործիչներին մեղադրել էր այն բանում, որ նրանք, իբր, ԱՄՆ-ին համոզել են հրաժարվել բանակցությունների՝ այդ ուղղությամբ շարժվելուց։ Ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ Վաշինգտոնում տպավորված էին ռազմաճակատում Ուկրաինայի գրանցած հաջողություններով և տարածքային հարցում Ռուսաստանի անզիջում դիրքորոշումից և համարել էին, որ բանակցությունները «սպառված են»։

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների հնարավոր վերսկսման մասին կրկին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները սեպտեմբերի սկզբին այցելեցին Մոսկվա և Կիև։

Կլոր սեղանի ընթացքում Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցությունների նոր փուլին։

«Մենք երբեք չենք հրաժարվել բանակցություններից։ Եվ բոլոր այն բանակցությունները, որոնք տեղի են ունեցել, ընդհատվել են ոչ մեր նախաձեռնությամբ։ Հետևաբար, եթե մեր գործընկերները պատրաստ լինեն, կարծում եմ՝ միանգամայն հնարավոր է վերսկսել դրանք։ Մենք ասելիք ունենք»,- ասել է Լավրովը։

Նա նաև հայտնել է, որ մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Նյու Յորքում հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

ՄԱԿ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ միջոցառումները նախատեսված են սեպտեմբերի 22-28-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի