Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում Կառավարության անդամի երդման նոր տեքստի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ ունեցավ՝ պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունը տեքստից «ջնջել է» հայրենիքը, ժողովրդին և համազգային նպատակները։

Նախարարը շեշտեց, որ ոչինչ չի ջնջվել, այլ ձևակերպվել է առավել հասցեական և պետականակենտրոն տրամաբանությամբ։

«Մենք չենք ջնջում հայրենիքը, մենք գրում ենք Հայաստանի Հանրապետություն, որովհետև մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Մենք չենք հանել համազգային նպատակները, մենք դրանք կոնկրետացրել ենք՝ արձանագրելով, որ մեր նպատակը Հայաստանի Հանրապետության հարատևությունը, ինքնիշխանությունը, անկախությունն ու զարգացումն են»,- նշեց Գալյանը։

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների այն ակնարկներին, թե նախագիծը մշակվել է օտարերկրյա ազդեցությամբ և հորդորներին՝ «եթե այդպես է, նշան տվեք», արդարադատության նախարարը ձեռքով սրտիկի նշան ցույց տվեց՝ ասելով․ «Ես տվեցի նշանը՝ այս սրտիկի տեսքով՝ ի նշան սիրո և ողջախոհության, որպեսզի լցվեք սիրով, բարությամբ ու գոնե սիրեք մեր քաղաքացիներին և չգաք այս ամբիոնից պաթոսախեղդ, իրականությունը չարտացոլող ելույթներով»։

Սրբուհի Գալյանը կոչ արեց հստակ գիտակցել պետության ներկա առաջնահերթությունները։

«Ի՞նչն է հիմա կարևոր․ արդյո՞ք կարևոր է, օրինակ, Անկախության հռչակագրի նախաբանի նպատակադրումը՝ պատմական արդարության վերականգնումը և/կամ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորումը, թե՞ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ այսօր, լինի՛ վաղը, լինի՛ հարատև, ու մեր բոլորի երեխաներն ապրեն կայուն, խաղաղ, զարգացող, անկախ և ինքնիշխան պետությունում»,- ասաց Գալյանը։

Ելույթի ավարտին նախարարն ամբիոնից ընթերցեց երդման առաջարկվող ամբողջական տեքստը, ըստ որի՝ Կառավարության անդամները պարտավորվում են ծառայել հանրային շահին, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները և գործել ի շահ ներկա ու գալիք սերունդների։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան