Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ։ Կողմերը քննարկել են հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ինչպես նաև իրավապահ կառույցների միջև համագործակցության խորացման հարցերը։

«Արփինե Սարգսյանին նույն օրը ընդունել է Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին։
Կայացել է պաշտոնական հանդիսավոր արարողություն, ինչի ընթացքում Արփինե Սարգսյանն ու Սուլխան Թամազաշվիլին ծաղկեպսակ են դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։

Հանդիպմանը Սուլխան Թամազաշվիլին բարձր է գնահատել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև գործընկերային սերտ հարաբերությունները՝ ընդգծելով, որ ակտիվ շփումները հնարավորություն են ընձեռում համագործակցությունը դարձնել առավել հասցեական ու արդյունավետ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի ու Վրաստանի միջև պատմականորեն ձևավորված են ամուր կապեր՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ վստահության և բարեկամության վրա։

Քննարկվել են առանցքային նշանակության, մասնավորապես՝ հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի և անվտանգության ապահովման վերաբերյալ հարցեր։

Նշվել է, որ հանցավորության արդի մարտահրավերները նաև անդրազգային բնույթ ունեն, ուստի առավել կարևոր է իրավապահ կառույցների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակումը, գործողությունների համակարգումն ու համատեղ աշխատանքային մեխանիզմների ներդրումը։

Անդրադարձ է կատարվել ՆԳՆ ենթակա ծառայությունների միջև փորձի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։
Հ
անդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները ընդգծել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանման կարևորությունը։

Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում: