Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին

Լուրեր

14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
Բոլորը

Եվրահանձնաժողովի խոսնակ Քրիստիան Վիգանդը հայտարարել է, որ կճշտի Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության վերաբերյալ X-ում հրապարակած գրառման հանգամանքները՝ նշելով, որ ինքը անձամբ տեղյակ չէ դրա բովանդակությունից։

«Շատ շնորհակալ եմ հարցի համար։ Գործընկերս ինձ հուշեց, որ այս հարցին պետք է հետամուտ լինենք։ Մենք պետք է ուսումնասիրենք այն։ Ես անձամբ տեղյակ չեմ այդ մեկնաբանություններից»,- Factor TV– ի հարցին իր պատասխան ճեպազրույցում ասաց Եվրահանձնաժողովի խոսնակը։

Factor TV- ն մասնավորապես փորձել էր պարզել՝ արդյո՞ք նման այցերին  ԵՄ ներկայացուցիչների մասնակցությունն և նման ձևակերպումներ օգտագործելը նպաստում են հաշտեցմանը, թե՞ դրանք վտանգում են խաղաղությունը՝ կասկածի տակ դնելով հայկական մշակութային ժառանգությունն ու տարածաշրջանում հայերի պատմական ներկայությունը։

Սեպտեմբերի 11–12-ին ԵՄ հատուկ ներկայացուցիչը մասնակցել էր Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած այցին, որից հետո X-ում գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի «որոշ մշակութային վայրերի ծագման շուրջ» Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվում են «խորապես տարբերվող տեսակետներ և նարատիվներ» և դրանք պետք է քննարկվեն:

Այցի ընթացքում ադրբեջանական կողմը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին հայկական եկեղեցիներն ու վանքերը ներկայացրել էր որպես «կովկասաաղվանական» ժառանգություն։

Գրոնոյի խոսքով՝ «նախկին հակամարտության չլուծված ժառանգության և բոլոր կողմերի կրած տառապանքների ճանաչումը» հաշտեցման համար «առաջնային նշանակություն կունենա»։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը իր գրառման մեջ օգտագործել էր նաև Ադրբեջանի վարչական տերմինաբանությամբ կիրառվող «Արևելյան Զանգեզուր» անվանումը։

Նա նաև հայտնել էր, որ անհամբերությամբ սպասում է սեպտեմբերի 14-ին Երևանում Հայաստանի պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներին։

Factor TV-ն մեկնաբանության համար Եվրահանձնաժողովին դիմել է նաև գրավոր․ պատասխանը կներկայացնենք ստանալուն պես։

Կարինե Ասատրյան

Բրյուսել