Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
Բոլորը

Քաղաքագետ, «Հայկական խորհուրդ» ՀԿ փորձագետ Սամվել Մելիքսեթյանի կարծիքով՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցը Գանձասար և դրա շուրջ աղմուկը վնասում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դրականորեն զարգացող քաղաքական գործընթացին։ Factor TV-ի հետ զրույցում նա նշում է, որ Ադրբեջանի նախագահի օգնականի «ներկայացումը» թանգարանային պրակտիկայի չիմացության հետևանք է։

Անդրադառնալով Հիքմեթ Հաջիևի ցուցադրած ձեռագրի դատարկ էջերին՝ Մելիքսեթյանը պարզաբանեց, որ դա թանգարանային ընդունված պրակտիկա է։ «Այն մարդիկ, որ մտածել են, որ դրանք դատարկ ձեռագրեր են, իրենք ուղղակի վատություն են արել Ադրբեջանի նախագահի օգնականին, եթե ինքը դա չի հասկացել ու միտումնավոր չի արել։ Ընդունված պրակտիկա է, որ դու ցուցադրում ես, օրինակ, ոչ թե բնօրինակները, այլ նաև կրկնօրինակները, իսկ այնտեղ ցուցադրվում էր միջնադարյան Խաչենի իշխանությունում ստեղծված մանրանկարներ, և ցուցադրվել է հենց մանրանկարը»,- նշեց նա՝ հավելելով, որ դատարկ էջերի ցուցադրումը նպատակ ունի ցույց տալ ձեռագրի ծավալը, քանի որ ամբողջ ձեռագրի պատճենը ցուցադրելն իմաստ չունի։

Ըստ քաղաքագետի՝ այս միջադեպը բացասական ֆոն է ստեղծում և թիրախավորում է խաղաղության գործընթացում ներգրավված անձանց, այդ թվում՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամներին։

Խոսելով ադրբեջանական կողմից տարածվող աղվանական ժառանգության մասին թեզի մասին՝ Մելիքսեթյանը նշում է, որ դա խորհրդային շրջանում ձևավորված նարատիվ է։ «Դա ձևավորվել է 1960-ական թվականներից Ադրբեջանում։ Այդ նարատիվը նաև խորհրդային իշխանություններն էին աջակցում, որովհետև խորհրդային իշխանությունները ուզում էին ադրբեջանական ազգայնականությունը պոկել թուրքական արմատներից և տեղային արմատներ տալ։ Մյուս կողմից փորձում էին զսպել հայկական ազգայնականությունը, որն ավելի ակտիվ էր»,- բացատրում է նա։

Ըստ Մելիքսեթյանի՝ թեև պատմական փաստարկները ժամանակակից քաղաքականության մեջ սահմանների փոփոխության հիմք չեն, այսուհանդերձ, Գանձասարի և Դադիվանքի աղվանացումն անընդունելի է։ «Որպես պատմական փաստի արձանագրում՝ անընդունելի է Գանձասարի աղվանացումը, ընդհանրապես ցանկացած պատմական ֆալսիֆիկացիա անընդունելի է։ Բայց պրակտիկ տեսակետից ես կարծում եմ՝ ավելի լավ է Գանձասարը կոչեն աղվանական, բայց Գանձասարը մնա, քան Գանձասարը կոչեն հայկական և ոչնչացնեն նաև այդ հիմքով»։

Անդրադառնալով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի մասնակցությանն ու արձագանքին՝ Մելիքսեթյանը թերահավատություն է հայտնում միջազգային կառույցներից ակնկալիքների հարցում։ «Ես կարծում եմ, որ մենք պետք է այդ ակնկալիքները, առաջինը, չունենանք։ Եվրոպան կարող էր մի ձևով միջամտել, եթե այս հարցը ինքն ակնկալում էր, որ լուծում լինի՝ դա ռազմական միջամտությունն էր։ Որովհետև դուք հիշում եք՝ 23 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանը բանաձևեր ընդունեց Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի մասին, բայց դրանք մնացին թղթի վրա, քանի որ ինքն ուրիշ գործիքակազմ չունի»։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է աջակցել ֆինանսապես և ռեֆորմների հարցում, սակայն ակնկալել, որ նրանք կոշտ ճնշում կգործադրեն Ադրբեջանի դեմ, իրատեսական չէ։

Ի պատասխան այն դիտարկման, թե միայն հայկական կողմն է «գուրգուրում» խաղաղությունը՝ Մելիքսեթյանը նշում է, որ նման քայլերը խաթարում են երկարաժամկետ գործընթացները։ «Եթե Ադրբեջանում մտածում են, որ Հայաստանում հավերժ նույն իշխանություններն են լինելու, այդպես չի լինելու։ Վաղ թե ուշ գալու է Հայաստանում մի իշխանություն, որը կարող է շատ ավելի ռադիկալ լինել։ Ես վստահ չեմ, որ այդ ռադիկալությունը հայկական կողմին ինչ-որ պրակտիկ արդյունքներ կտա, բայց դա կարող է տարածաշրջանը էլի վերադարձնել այն կոնֆլիկտային տրամաբանությանը, որտեղ նա ապրել է 88 թվականից, ու որը, վստահ եմ, նաև Ադրբեջանին ոչ մի դրական արդյունք չի տալու երկարաժամկետ առումով»։

Մելիքսեթյանն ընդգծում է, որ հայկական կողմը պետք է դադարի միայն բողոքելուց և ինքնուրույն զբաղվի սեփական մշակութային ժառանգության պահպանմամբ ու հիշողության արժևորմամբ, այդ թվում՝ թվային միջոցներով։ «Եղունգ ունես, գլուխդ քորիր։ Եթե մենք չենք արժևորում այն մշակույթը, որ մենք ստեղծել ենք… պետք է հասկանանք՝ ինչ պատմական ժամանակաշրջանում ենք մենք գտնվում, ինչ ակնկալիքներ մենք կարող ենք ունենալ իրատեսական աշխարհից, և աշխարհը անիծելու փոխարեն ուղղակի աշխատենք»,- արփանագրում է  նա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան