210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Գորիսի գործող համայնքապետ Առուշ Առուշանյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններում կրկին պայքարելու է համայնքի ղեկավարի պաշտոնի համար․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դաշինք է կազմելու Առուշանյանի «Բիզնես» կուսակցության հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առուշանյանը Գորիս համայնքը ղեկավարում է 2017-ի նոյեմբերից։

Factor.am-ն ուսումնասիրել է Առուշանյանի 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը։

Այսպիսով՝ Առուշանյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք, որոնք գտնվում են Գորիսում և պատկանում են իրեն միանձնյա սեփականության իրավունքով․

  • 2019 թվականին գնված ինքնակամ / չգրանցված շինություն,
  • 2017 թվականին գնված արտադրական նշանակության շինություն,
  • Երկու հողամաս, որոնցից մեկը ձեռք է բերվել գնման եղանակով (2017թ.), իսկ մյուսը՝ նվիրատվությամբ (2019թ.)։

Առուշանյանը 2016 թվականին նվիրատվությամբ ձեռք բերված ZIL մակնիշի բեռնատար ավտոմեքենա է հայտարարագրել։ Բացի այդ, հայտարարագրված է 2022 թվականի թողարկման MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենա, որը տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետվել կամ օգտագործվել է նրա կողմից։

«Գոլդ» համարանիշը Առուշանյանի հայրն էր ձեռք բերել 2024 թվականի փետրվարին։ Համայնքապետը Aravot.am-ին հայտնել էր, որ համարանիշը գնել է իր հորը պատկանող՝ «Առանցք» ՍՊԸ-ն, սակայն չէր հստակեցրել, թե որքան է վճարել դրա համար։

Հիշեցնենք, որ 2025-ի մարտի 13-ին պարեկները կագնեցրել էին Առուշանյանին Երևանում «Mercedes G 63» մակնիշի՝ «000 OO 00» թանկարժեք համարանիշներով մեքենան վարելիս։ Նա սթափության փորձաքննության էր ենթարկվել ու պարզվել էր, որ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Նրան մեկ տարով զրկել էին վարորդական իրավունքից։

Որպես հաշվետու տարվա եկամուտ Առուշանյանը նշել է 2,771,933 ՀՀ դրամ, որը ստացվել է Գորիսի համայնքապետարանի աշխատակազմից որպես աշխատավարձ։ Բացի այդ, համայնքապետին է պատկանում «ԳՈՐ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը (ձեռք բերված 2008թ.), որի կառավարումը 2025 թվականի օգոստոսից հանձնված է Ասյա Ղազարյանի հավատարմագրային կառավարմանը՝ հինգ տարի ժամկետով։

Ըստ ներկայացված հայտարարագրի՝ Առուշանյանն ունի խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցներ։ Տարվա սկզբում և վերջում նրա կանխիկ խնայողությունները կազմել են 210 մլն դրամ, 300 հզր դոլար և 100 հզր եվրո։ Առուշանյանի բանկային հաշիվներին առկա գումարներն անհամեմատ համեստ են եղել․ դրանց մնացորդը տարվա սկզբում եղել է 95,498 դրամ, իսկ տարվա վերջում հասել 134,789 ՀՀ դրամի։

Հիշեցնենք, որ Գորիսում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 25-ին։

2021 թվականի ամռանը՝ մինչև ընտրությունները, Առուշանյանը կալանավորվել էր․ նրա նկատմամբ քրեական գործեր էին հարուցվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրության, ընդերքի պահպանության կանոնների խախտման և ինքնիրավչության համար։ Թեև ընտրությունների պահին նա անազատության մեջ էր, այնուամենայնիվ հաղթել էր։

Ուշագրավ է, որ 44-օրյա պատերազմից հետո Առուշանյանը Սյունիքում դարձել էր Փաշինյանի իշխանության ամենակոշտ քննադատներից մեկը՝ նրա քաղաքականությունը կապելով Արցախի կորստի, Սյունիքի անվտանգության և Հայաստանի տարածքային խնդիրների հետ։

2020 թվականի դեկտեմբերին նա մի շարք սյունեցի համայնքապետերի հետ պահանջում էր Փաշինյանի հրաժարականը։ Առուշանյանը նաև կոչ էր արել խոչընդոտել Փաշինյանի մուտքը Գորիս՝ հայտարարելով, որ վարչապետը պատասխանատու է պատերազմից հետո ստեղծված իրավիճակի համար։ Հետագա տարիներին նրա քննադատությունը շարունակվել է Արցախի, Սյունիքի և իշխանության վարած քաղաքականության շուրջ, իսկ 2021 թվականի ընտրություններում նրա գլխավորած դաշինքը հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից։

Հետագա տարիներին, սակայն, Առուշանյանի դիրքավորումը մեղմացել է․ նա հայտարարել է, որ Փաշինյանին ժողովուրդն է ընտրել, իսկ իր պայքարը պաշտոնի կամ իշխանության համար չի եղել։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Սյունիքի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանին Առուշ Առուշանյանն անձամբ էր դիմավորել։

Օրեր առաջ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նաև ներկայացրեց, թե ինչպես է առաջացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի միջև առաջիկա ՏԻՄ ընտրություններում համագործակցության և դաշինք կազմելու որոշումը։

«2021-ի ընտրություններում Գորիսը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, դրանից հետո ՏԻՄ ընտրություններում Գորիսը քվեարկել է այնպես, որ ընտրությունների արդյունքում Առուշ Առուշանյանը ընտրվել է համայնքի ղեկավար, և այս բոլոր փաստերը հայտնի են եղել։ Ու թվում է թե, քաղաքական առումով անհամատեղելիություն կա, ոնց կարա համ քվեարկեի ՔՊ-ի օգտին, համ 180 աստիճան տարբեր։ Սա այն դեպքն է, երբ ինչ որ առումով նաև ժողովրդի և գորիսցիների պարտադրանքին ենք ենթարկվել։ Այս ընտրություններում էլ Գորիսը քվեարկել է ՔՊ-ի օգտին, և մենք այդ ազդակները նաև Գորիսից ենք ստանում, որ ինչի եք անընդհատ բախման տրամաբանությամբ պրոցեսներ գեներացնում Գորիսում։ Մենք նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ շատ մեղադրում են սևերի ու սպիտակների բաժանման մեջ, մի շարք համայնքներում գնալու ենք այդ որոշմամբ, և «Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու։

Անի Թամրազյան