Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
Բոլորը

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը Factor TV-ի հետ զրույցում պնդել է, թե Անդրանիկ Թևանյանի քրեական գործի շուրջ լուրջ խոսել հնարավոր չէ, քանի որ «իրականում դավաճանություն էլ չկա»։

« Ինչ-որ իր կոլեգայի հետ՝ քաղաքագետ, զրուցել է, ինչ-որ նյութեր են իրար փոխանակել, մեկը հարցրել է՝ Ռուսաստանում ինչ է կատարվում, նա հարցրել է՝ Հայաստանում ինչ է կատարվում։ Այսինքն՝ նորմալ պրակտիկա։ Եվ այն, ինչ-որ կա այնտեղ, պետական գաղտնիք չի հիմնավորվում»,- կարծիք հայտնեց Դանիելյանը։

Խոսելով 2024 թվականի սահմանազատման և սահմանագծման շուրջ փակ նիստի մասին տեղեկություններից՝ Դանիելյանը նշեց, որ նիստը փակ է եղել, «որ հայ ժողովուրդը չիմանա՝ ինչ են զիջելու»։ Նա պնդում է, որ այդ նիստում ևս պետական գաղտնիք չի եղել, ինչը հաստատում են մասնակիցները, մասնավորապես՝ Գեղամ Մանուկյանը։

Ըստ Դանիելյանի՝ գործի հարուցումը քաղաքական դրդապատճառներ ունի և ուղղված է եղել ընտրությունների ժամանակ ընդդիմության աշխատանքը խոչընդոտելուն։ «Անդրանիկ Թևանյանը ղեկավարում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քարոզարշավը։ Ըստ էության՝ Երևանը դուրս մղվեց ԲՀԿ-ի համար այդ քարոզչական աշխատանքից»,- հավելեց նա՝ պնդելով, որ Թևանյանին կալանավորելով՝ իշխանությունները չեզոքացրել են Երևանի ձայները։

Անդրադառնալով Թևանյանի՝ Դոնբաս կատարած այցին, Դանիելյանը պարզաբանեց. «Նախ, Դոնբաս այցելել է հայկական համայնքի հրավերով, և հայկական համայնքն այն ժամանակ ուներ խնդիրներ։ Այնտեղ լուրեր էին տարածվում, որ Հայաստանը զենք է մատակարարում Ուկրաինային, և հայերի նկատմամբ վատ վերաբերմունք էր սկսել ձևավորվել։ Նա իր այդ այցելության ժամանակ հերքեց, որ Հայաստանը երբեք Ուկրաինային զենք չի մատակարարել, պաշտպանեց Հայաստանի իշխանությանը, որ այդ համայնքի վիճակը փոխվի, և համայնքի վիճակը փոխվեց»։

Խոսելով ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման հետևանքների մասին՝ Դանիելյանը պատմական համատեքստ ներկայացրեց. «Ես ուրիշ բան ձեզ կասեմ։ Հարավային Կովկասի սահմանները գծվել են Կարսի պայմանագրով։ Կարսի պայմանագիրը, չնայած հինգ երկրների միջև է, ըստ էության, Ռուսաստանի և Թուրքիայի միջև է կնքվել։ Եթե Ռուսաստանը բազան հանում է և հեռանում է, ապա Կարսի պայմանագիրը արդեն լուծվում է։ Կարսի պայմանագիրը լուծվելուց հետո մենք գալիս ենք Ալեքսանդրապոլի պայմանագիր, որտեղ Հայաստանն արդեն 12,000 քառակուսի կիլոմետր է։ Ռուսական բազան և դրոշի ներկայությունը երաշխիքներից մեկն է, որ Կարսի պայմանագիրը գոյություն ունի և գործում է։ Եթե Ռուսաստանը հեռանում է, Թուրքիան կարող է Կարսի պայմանագիրն արդեն լուծել, դուրս գալ Կարսի պայմանագրից։ Այդ դեպքում արդեն սահմանների հարց է առաջանում»։

Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների՝ Գանձասար կատարած այցի վերաբերյալ Դանիելյանը նշեց. «Հիշո՞ւմ եք, մի ամիս առաջ էր, թե երկու, Ազգային ժողովում հայտարարություն հնչեց, որ եթե հրավեր լինի այցելել Արցախ՝ Ղարաբաղ, իրենք կայցելեն։ Այդ հայտարարությունը պատահական չէր։ Այդ հայտարարությունը և դրանից առաջ արված ևս մի շարք հայտարարություններ հիմք են տալիս դիվանագիտական կորպուսին ասել՝ այո, Հայաստանը ճանաչում է, իրենք նույնպես պատրաստ են գալ Գանձասար և լսել Հաջիևի խոսքերը։ Այդ դեպքում ինչո՞ւ մենք չենք կարող։ Սա շատ ցավալի է, և այն մարդիկ, որոնք էմոցիաներով են ընդունում դեսպանների պահվածքը, ամբողջովին հասկանալի է, բայց իրենք չեն հասկանում, որ դրա թույլտվությունն իրավական առումով տրվել է Հայաստանի իշխանության և «Քաղաքացիական պայմանագիր»-ի պատգամավորների կողմից, որոնք հայտարարել են, որ կարող են որպես հյուր գնալ Գանձասար, Շուշի, Ստեփանակերտ։ Եվ այդ դեպքում այդ դեսպաններն ինչի՞ չեն կարող»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան