Հայկական կոթողների ոչնչացման ֆոնին՝ Ալիևի օգնականը խոսել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության մասին

Լուրեր

05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Խոսելով Ղարաբաղի մասին՝ անհնար է չանդրադառնալ մշակութային ժառանգությանը։ Ղարաբաղը եղել է, մնում է և կլինի Ադրբեջանի ու ադրբեջանցի ժողովրդի մշակութային սիրտը»,- Ստեփանակերտի մշակութային կենտրոն այցելած դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղղված խոսքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նա կրկին կեղծ մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին։

«Օկուպացիայի տարիներին Ադրբեջանի մշակութային ժառանգությունը ենթարկվել է ոչնչացման։ Սակայն մենք վերականգնում ենք ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգությունը։ Ղարաբաղում և Ադրբեջանի այլ տարածքներում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունն Ադրբեջանի մշակութային ժառանգությունն է։ Այն պաշտպանվում է մեր օրենսդրությամբ, միաժամանակ, այն պաշտպանված է միջազգային իրավունքով։ Մենք շարունակելու ենք լրացուցիչ ջանքեր գործադրել մշակութային ժառանգության վերականգնման, վերակառուցման և պահպանության ուղղությամբ»,- հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևի այս հայտարարությունները հնչում են Արցախում հայկական պատմամշակութային ու կրոնական հուշարձանների  համատարած քանդման ու ոչնչացման  ֆոնին։ Ընդամենը օրեր առաջ Caucasus Heritage Watch կազմակերպությունը հայտնել էր Ադրբեջանի կողմից Շուշիի հին հայ-ռուսական գերեզմանոցի ոչնչացման մասին՝ արբանյակային լուսանկարների վերլուծության հիման վրա: Գերեզմանոցում գտնվել են միջնադարյան հայկական խաչքարեր և 19-րդ դարի հայկական ու ռուսական տապանաքարեր, որոնք թվագրվում են 1810-1871 թվականներով։ CHW-ի տվյալներով՝ գերեզմանոցի ավերումը տեղի է ունեցել 2026 թվականի մայիսի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:

Վերջին աղմկահարույց դեպքերից է նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի քանդումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի