ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Քաղաքականություն
10.09.2026 | 15:55
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽՔ գրասենյակից։
Նշվում է, որ զրուցակիցների քննարկման առանցքում են եղել երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։

