Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

«Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Լուսինե Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում Ռուսաստանի «փափուկ ուժի» ակտիվացմանը, դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքին, քաղբանտարկյալների առկայության շուրջ քննարկումներին և ԵՄ-ի հետ հարաբերությունների հեռանկարին։

Անդրադառնալով Հայաստանում ռուսական «փափուկ ուժի» ակտիվացմանը, մասնավորապես՝ «Ռուսական տների» բացմանը, Հակոբյանը նման զարգացումը համարեց անցանկալի՝ «հաշվի առնելով ներկայիս հարաբերությունների կոնտեքստը»։ Նա հիշեցրեց, որ նախկինում հենց «փափուկ ուժի» ներգործությունը չեզոքացնելու տրամաբանությունից ելնելով է կրթական չափորոշիչներից հանվել ռուս գրականությունը՝ որպես առանձին առարկա։

«Ես, իհարկե, ոչինչ չունեմ ռուս գրականության դեմ, արժեքավոր գործեր են գրել ռուս գրողները, և դրանք, բնականաբար, ուսումնասիրության առարկա պետք է դառնան մեր դպրոցական ծրագրերում։ Բայց ճիշտ է արվել, որ որպես առանձին դիսցիպլին՝ դա հանվել է ուսումնական ծրագրից և ներառվել է արտասահմանյան գրականության կամ առհասարակ գրականության առարկայի ներքո։ Եվ դա հենց արվել է «փափուկ ուժի» այդ ներգործությունը բացառելու համար», – ընդգծեց նա՝ հավելելով, որ այս պարագայում «այդ տները բացելը, բնականաբար, նպատակահարմար չէ»։

Իրավապաշտպանը մտահոգիչ համարեց նաև Ռուսաստանի իշխանությունների միջամտությունը Հայաստանի ներքին գործերին, մասնավորապես՝ ԵՄ անդամակցության հանրաքվեի թեմայի շուրջ։

«Վլադիմիր Պուտինը հստակ, այսպես, նշաններով, քայլերով, խոսքերով միջամտում է կամ այդ հետևողականորեն պնդում է, որ «այ դուք հիմա պետք է այդ հանրաքվեն անցկացնեք Եվրամիությանն անդամակցելու թեմայով»… դա էլ է այսպես հարցեր առաջացնում՝ ի՞նչ նպատակով է դա արվում, ինչու՞ է այդպիսի կոշտ և անթաքույց մեթոդներով փորձ կատարվում միջամտելու Հայաստանի ներքին գործերին», – ասաց Հակոբյանը։

Նրա կարծիքով, ռուսական կողմի այս պահանջը նպատակ ունի ոչ թե ազդել Հայաստանի ներքին լսարանի վրա, այլ «եվրոպացիների աչքում Փաշինյանին վատ լույսի ներքո ներկայացնելու համար՝ ցույց տալու, որ Սերժ Սարգսյանից նա շատ չի տարբերվում»։

Խոսելով ընդդիմադիր գործիչների կալանքի և նրանց «քաղբանտարկյալ» որակելու պահանջների մասին՝ Լուսինե Հակոբյանը նշեց հետաքրքիր միտում։

«Հետաքրքիր է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտը մշտապես այդ պահանջները՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա ուշադրություն դարձնելու վերաբերյալ պահանջները միշտ ուղղել է Արևմուտքին, սակայն ոչ երբեք՝ Ռուսաստանին։ Սա էլ է հետաքրքիր չափում։ Ինչու՞։ Որովհետև Հայաստանի ընդդիմությունը երբեք էլ չի համարել, որ Ռուսաստանը ժողովրդավարական պետություն է և պետք է ասելիք ունենա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ», – վերլուծեց նա։

Հարցին, թե արդյոք Հայաստանում այսօր կան քաղբանտարկյալներ, Հակոբյանը տվեց հստակ պատասխան.

«Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Եվ դա իմ գնահատականը չէ, դա միջազգային կառույցների գնահատականն է։ Բայց սա չի նշանակում, որ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ Հայաստանում չկան։ Քաղհասարակությունը այդ պատճառով էլ շարունակում է իր վերահսկողական գործառույթը, հանրային հսկիչի իր դերակատարումը, և ժամանակ առ ժամանակ խնդիրները բարձրաձայնում է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան