Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները

Լուրեր

04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:26
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի պետական AzerGold հանքարդյունաբերական ընկերությունն առաջին հորատման և պայթեցման աշխատանքներն է իրականացրել  Սոյուդլուի (Զոդ) ոսկու հանքավայրում։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է ընկերության կայքում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հավելենք, որ Բաքուն այսպես է անվանում է Սոթքի հանքավայրը, որի մի մասը գտնվում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։

Նշվում է, որ հորատապայթեցման աշխատանքներն իրականացվել են վերահսկման պայմաններում։ Աշխատանքների մեկնարկից առաջ սահմանվել է անվտանգության գոտի, տրվել են նախազգուշական ազդանշաններ և ձեռնարկվել են տարածքի վերահսկողության համար անհրաժեշտ բոլոր միջոցները։ Պայթյուններից հետո մասնագետները զննել են տարածքը՝ դրա անվտանգությունը հաստատելու համար։ Այս աշխատանքները կարևոր փուլ են հանքավայրի ակտիվ արդյունահանման մեկնարկին նախապատրաստվելու ճանապարհին։

Հաղորդվում է, որ 2025 թվականի օգոստոսից  հանքում  իրականացվել են լայնածավալ երկրաբանական ուսումնասիրություններ, տեղագրական նկարահանում և հորատման աշխատանքներ:  Ըստ գնահատականների՝ արդյունահանման ենթակա ոսկու մնացորդային պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա։

Հանքավայրի զարգացմանը զուգահեռ աշխատանքներ են տարվում հանքաքարի վերամշակման լուծումների մշակման ուղղությամբ: Նշվում է, որ հանքաքարի հանքաբանական և մետալուրգիական բնութագրերի, ինչպես նաև փորձարկման արդյունքների հիման վրա, սկզբնական վերամշակման փուլի համար ընտրվել է ֆլոտացիոն տեխնոլոգիա: Ներկայումս իրականացվում են  տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ՝ ժամանակակից ֆլոտացիոն վերամշակման համալիրի ներուժը որոշելու համար:

Ներկայումս նախագծում ներգրավված է 236 մարդ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանցից 55-ը Քարվաճառի շրջանի գրանցված բնակիչներ են։ Տեղական կադրերի սահմանափակ լինելու պատճառով հանքարդյունաբերության ոլորտում մասնագիտացված որակավորում և փորձ պահանջող պաշտոններում աշխատանքի են ներգրավվել այլ շրջաններից ժամանած որակավորված մասնագետներ։

Նշենք, որ Սոթքի ոսկու հանքավայրի մի մասը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հանքը դեռևս ԽՍՀՄ տարիներին ամբողջությամբ շահագործել է Հայաստանը, այն հանդիսացել է ՀԽՍՀ սեփականությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի