Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
Քաղաքականություն
07.09.2026 | 16:14
Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ առանձնազրույցով, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Նրանք նաև ծաղիկներ են խոնարհել Անկախության հուշարձանին։


