Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 19:44
Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար
04.09.2026 | 19:30
Արցախում հարսանիքի քավոր լինելը՝ «հանցագործություն»․ հրապարակվել է Վարդանյանի դատավճռի տեքստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 19:14
Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետ
04.09.2026 | 19:00
Պուտինը ջղաձիգ է՝ ՀՀ-ն դուրս է գալիս ՌԴ-ի ազդեցության գոտուց․ վստահ էր՝ ՀՀ-ն չի փախչելու, Արևմուտքին հետաքրքիր չէ. Բարդուղ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 18:44
Աստղային ֆուտբոլիստներ, որոնք մնացել են առանց ակումբի
04.09.2026 | 18:27
Կասեցվել է լիմոնադի արտադրությունը
04.09.2026 | 18:18
Լոռիում տղամարդուն առևանգել են, ապա մեկ այլ անձի ուղղությամբ կրակել․ երկու մարդ ձերբակալվել է
04.09.2026 | 18:10
Մարտի 1-ի գործով մեղադրանք՝ «Շերիֆին» // Ծառուկյանը կալանքի տակ կմնա․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 18:00
«Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատողը տուգանվել է 15.2 մլն դրամով և պարտավորվել փոխհատուցել բնակիչներին
Բոլորը

Հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության ֆոնին շարունակվում են քննարկումները «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման և ներդրումների շուրջ։ Factor TV-ի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձել է Ռուսաստանի նախագահի առաջարկին, ըստ որի՝ երկաթուղում ներդրումներ անելու համար անհրաժեշտ է սպասել բեռնափոխադրումների ծավալի աճին։

Եղոյանը ռուսական կողմի տրամաբանությունն անհասկանալի է համարում՝ նշելով, որ բեռնաշրջանառությունը չի կարող աճել, քանի դեռ երկաթուղու վնասված հատվածները վերականգնված չեն։

«Բայց ո՞նց պիտի աճի բեռնափոխադրումը, եթե այդ հատվածը չկա։ Ռուսաստանի նախագահն ասում է՝ ներդրում անենք, կլինի՞ բեռնափոխադրում։ Կներեք, բայց եթե բեռնափոխադրում… ներդրում չանեն, ո՞նց կլինի դա, բեռնափոխադրումը դեռ չեղած… նախ պետք է վերականգնվի։ Առնվազն այդ հատվածը պետք է վերականգնվի՝ Երասխի հատվածը»,– նշել է պատգամավորը։

Նա այս մոտեցումը համեմատել է բիզնես սկսելուց առաջ շահույթ ակնկալելու հետ։

«Այդ տրամաբանությունը ես, ճիշտն ասած, չհասկացա էլի։ Ոնց որ գործ դնելուց առաջ ասես՝ դե շահույթը լինի, նոր գործը կդնեմ։ Դե գործը նախ պետք է սկսես, որ շահույթ լինի»,– ասել է Եղոյանը։

Արման Եղոյանը հիշեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ ամիսներ առաջ արած հայտարարությունը՝ այն մեկնաբանելով որպես ակնարկ, թե ռուսական կողմը հայկական երկաթուղին դիտարկում է որպես ռուսական երկաթուղու մրցակից։

«Եթե թարգմանեմ քաղաքական լեզվից պրակտիկ լեզվի, ստացվում է, որ հայկական երկաթուղին ռուսական երկաթուղու մրցակիցն է։ Եթե դա է պատճառը, դա առավել մտահոգիչ է, որ ստացվում է՝ մրցակից երկաթուղին չզարգացնելու նպատակ կա»,– ընդգծել է նա։

Եղոյանի խոսքով՝ ներկայում բեռնափոխադրումների հոսքերը Ռուսաստանի տարածքով նվազում են քաղաքական պատճառներով, ինչի հետևանքով խոշոր խաղացողները նոր երթուղիներ են փնտրում։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի իշխանության նպատակը որևէ մեկի ազդեցությանը խոչընդոտելը չէ, այլ Հայաստանի շահերն առաջ մղելը։

«Մեր նպատակը մեզ օգնելն է, անել ինչ-որ բան, և եթե այդ ճանապարհին կա խանգարող հանգամանք, նոր մենք գործ ենք ունենում այդ հանգամանքի հետ։ Հայաստանն անկախացել է Ռուսաստանից։ Հիմա այդ նույնն է, ոնց որ ասեք՝ իսկ դա Ռուսաստանի դե՞մ չէր այդ անկախությունը։ Նայած՝ ում աչքով նայենք։ Եթե Ռուսաստանի աչքով նայենք, դեմ էր իրենց, բայց եթե Հայաստանի աչքով նայենք, Հայաստանին կողմ էր»,– նշել է նա։

Անդրադառնալով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությանը, թե Կրեմլն անհանգստացած է Հայաստանում Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից գործիչների կալանավորումներով, Եղոյանն ասել է, որ Ուշակովին նախ պետք է հետաքրքրի այդ գործիչների վարկանիշն ու գործունեությունը։

«Պարոն Ուշակովին ավելի շատ պիտի մտահոգեր այն, թե ինչ վարկանիշ ունեն այդ գործիչները և ինչ գործունեություն են ծավալել։ Չէ՞ որ իրենց վարկանիշը… Եթե ձևակերպումը դա է՝ [Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից], ապա մենք էլ ենք բարիդրացիական հարաբերությունների կողմնակից»,– նշել է պատգամավորը։

Նրա կարծիքով՝ խնդիրը ոչ թե այդ գործիչների քաղաքական դիրքորոշումն է, այլ նրանց կուտակած ապօրինի գույքը, որը, ըստ Եղոյանի, փորձ է արվել օգտագործել ընտրական գործընթացներում՝ ժողովրդավարության դեմ։

«Այդ ապօրինի գույքն արդեն ոչ միայն ֆինանսատնտեսական ինչ-որ գործոն է մեր պետության կյանքում, այլ ժողովրդավարության դեմ աշխատող գործոն է։ Այստեղ է խնդիրը»,– ասել է նա։

Պատգամավորը պնդել է, որ հանրության դժգոհությունն ուղղված է ոչ թե կոնկրետ անձանց, այլ ապօրինությունների երևույթի դեմ։

«Երբ որ մարդը 40 միլիոնով հող է առնում, 750 միլիոնով ծախում է, արդարացի է, որ ժողովուրդը… Հիմա մարդիկ այդ ամենը ընկալել են որպես անձնապես իրենց տրված վնաս»,– նշել է Եղոյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է տալիս իրավապահներին, մասնավորապես՝ «նստեցնելու եմ» ձևակերպմամբ, Արման Եղոյանը պարզաբանել է, որ վարչապետը կարող է իրավապահ մարմինների առաջ քաղաքական խնդիրներ դնել։

«Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին, ի դեպ։ Կառավարությանը ենթակա մարմիններ են Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն։ Իրավունքի կիրառման քաղաքականության վերաբերյալ, թե բա կառավարությանը ենթակա մարմին է։ Ամբողջ աշխարհում կառավարությունը… խնդիր է դնում, չէ՞, իրավապահների առաջ»,– ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ վարչապետը չի որոշում, թե ով պետք է կալանավորվի, այլ գործի նյութերի հիման վրա եզրակացություն է անում, որը ձևակերպվում է որպես քաղաքական հանձնարարություն։

«Վարչապետը ոչ թե հրահանգում է, վարչապետը արդեն իսկ գործի եղած նյութերի հիման վրա անում է եզրակացություն, որը ձևակերպում է որպես քաղաքական հանձնարարություն»,– եզրափակել է Եղոյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան