Մեզ մոտ մարդիկ կամավոր են մեկնում ռազմաճակատ, ի տարբերություն Ուկրաինայի․ Պուտին

Լուրեր

20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
Բոլորը

Այսօրվա դրությամբ չկա  սցենար, որը կարող է պահանջել լրացուցիչ զորահավաքի իրականացում։ Դրա մասին խոսակցությունները Ռուսաստանի դեմ ուղղված ծրագրված տեղեկատվական հարձակում են՝ Պետդումայի ընտրությունների նախաշեմին։ Այս մասին  հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այսօրվա դրությամբ չկա  սցենար, որը կպահանջեր զորահավաք։ Սա հակառակորդի կողմից իրականացվող տեղեկատվական հարձակում է՝ Պետդումայի ընտրությունների նախաշեմին՝ արդյունքների վրա ազդելու փորձով։ Սա պարզապես ծրագրված տեղեկատվական գործողություն է», – ասել է Պուտինը՝ պատասխանելով Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի մոդերատորի հարցին։

Պուտինն ընդգծել է՝ «մեզ մոտ, ինչպես հայտնի է, մարդիկ կամավոր են մեկնում, կամավոր պայմանագիր են կնքում՝ ի տարբերություն այն ամենի, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում»։

«Մենք ամեն օր հեռուստատեսությամբ և համացանցում տեսնում ենք, թե ինչպես են Ուկրաինայում մարդկանց թափառական շների նման բռնում և ուժով ռազմաճակատ ուղարկում։ Այդ պատճառով հակառակորդի՝ ռազմական գործողություններ վարելու պատրաստվածության և մոտիվացիայի մակարդակը շատ ցածր է, իսկ դասալքողների թիվը՝ շատ մեծ», – հայտարարել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, թե իբրև «միայն դասալքության փաստով հարուցվել է ավելի քան 300 հազար պաշտոնական քրեական գործ, իսկ իրականում, իհարկե, դրանց թիվը առնվազն կես միլիոն է»։ Պուտինն ընդունել է, որ ռազմական գործողությունները «բարդ, ծանր գործ են, և, իհարկե, այստեղ բազմաթիվ խնդիրներ են առաջանում»։

«Սակայն զինծառայողների առկայության տեսանկյունից մենք այստեղ որևէ խնդիր չունենք», – ասել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը կրկին  հերքել էր սեպտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանում նոր զորահավաքի մասին տեղեկությունները։ Ռուսաստանում առաջին զորահավաքը հայտարարվել է 2022 թվականի սեպտեմբերի 21-ին։ Երկրորդ ալիքի հավանականությունը չեն բացառում Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան աղբյուրները։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի