Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը

Լուրեր

24.11.2026 | 15:53
Մրցակիցներին դուրս մղելու նպատակով անիրատեսական ցածր գներ են առաջարկվել․ երկու ընկերություն տուգանվել է 29,8 մլն դրամով
24.11.2026 | 15:45
«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի կապերի համար»․ Էրդողան
24.11.2026 | 15:45
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
24.11.2026 | 15:36
Եղած հնարավոր տարբերակների մեջ TRIPP-ը լավագույնն է․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 15:34
Երևանում բազմաբնակարան շենքեր կառուցած ընկերության տնօրենից պետության օգտին կբռնագանձվի 1,27 մլրդ դրամ․ թաքցվել է իրական շրջանառությունը
24.11.2026 | 15:26
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրությունում»․ Սերդար Քըլըչը՝ նախագծի հրապարակման մասին
24.11.2026 | 15:17
«Աշտարակ կաթ»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է․ նմուշներում հայտնաբերվել են անհամապատասխանություններ
24.11.2026 | 15:11
Հայ սամբիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
24.11.2026 | 15:10
Փաշինյանը հայցեր է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ // Լատվիան կարող է փակել ՌԴ-ի հետ սահմանները․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 15:03
«Կեղծ երթուղիները» չեն կարող փոխարինել «իրական միջանցքներին»․ Իրանի առաջնորդի խորհրդականը՝ TRIPP-ի մասին
24.11.2026 | 15:00
TRIPP-ի հետ կապված մի լուրջ խնդիր կա․ այն կապված է ԱՄՆ նախագահի անունի հետ․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:54
Արմավիրի նախկին քաղաքապետի և նրա տեղակալի կողմից 18 հողատարածքի օտարման գործով դատարանը ևս մեկ գործարք է անվավեր ճանաչել
24.11.2026 | 14:52
ՀՀ-ն և Ռումինիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ են ստորագրում․ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 14:45
ՌԴ զորքերը սահմաններից փուլային դուրս բերելը ՀՀ ընդհանուր քաղաքականությունն է. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:37
Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու մեջ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է սեպտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանում նոր զորահավաքի մասին տեղեկությունները։

«Դա անհեթեթություն է։ Սա տեղեկատվական հարձակում է Ռուսաստանի վրա», – ասել է նա Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հուլիսի վերջին էլ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն էր  Ռուսաստանում ընտրություններից առաջ նախատեսված զորահավաքի մասին լուրերը որակել որպես «կեղծ սադրանք»՝ նշելով, որ նման անհրաժեշտություն չկա։

Բացի այդ` Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ոչ մի գործընկեր ոչ կոռեկտ  ճնշում չի գործադրում Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։

«Մենք չենք ուզում սառեցնել հակամարտությունը, մենք ուզում ենք դադարեցնել պատերազմը և հասնել երկարատև, բացարձակ խաղաղության Ուկրաինայում և Եվրոպայում, և մենք պատրաստ ենք այս բանակցային գործընթացին յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է դա անել», – ասել է Ռուսաստանի նախագահը, պատասխանելով Ղազախստանի նախագահի՝ շփման գծում հակամարտությունը սառեցնելու առաջարկի վերաբերյալ հարցին։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի գործընկերները «մտածում են, թե ինչպես բարելավել իրավիճակը, բայց ոչ ոք մեզ վրա որևէ տեսակի անհարկի ճնշում չի գործադրում»։

Պետդումայի ընտրություններից հետո Ռուսաստանի կողմից ևս մեկ զորահավաք հայտարարելու մասին լուրերը շրջանառվում են արդեն մի քանի շաբաթ։ Այս մասին, հաղորդել են տարբեր  աղբյուրները և արևմտյան լրատվամիջոցները, այդ մասին պարբերաբար խոսվում է Ուկրաինայի իշխանությունների կողմից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ռուսաստանի իշխանությունները ծրագրում են աշնանը մոբիլիզացնել մինչև 300,000 մարդու։ Ռուսաստանի իշխանությունները հերքում են զորահավաքի ցանկացած ծրագիր։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի