ՌԴ-ի հետ քննարկում ենք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հարցը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
21.10.2026 | 17:38
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին
21.10.2026 | 17:35
Դեռ ճշգրտման կարիք կա. Միրզոյանը` ՀՀ բեռների Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգի մասին
21.10.2026 | 17:28
Պուտինն ու Ուիթկոֆն ավարտել են շուրջ երեք ժամ տևած հանդիպումը
21.10.2026 | 17:16
TRIPP-ով զենք-զինամթերք չի կարող անցնել, Ադրբեջանի մոտ էլ նման ըմբռնում կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:08
Բաքվից մանրամասներ են հայտնել ՀՀ տարածք անցած ադրբեջանցի հովվի մասին
21.10.2026 | 17:08
Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայության տակ
21.10.2026 | 16:57
Կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել, գնացեք մտածեք, փորձեք հակափաստարկներ բերել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:52
«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է
21.10.2026 | 16:46
Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտեց Ռուսաստանի Դաշնության հետ էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ընթացող քննարկումների վերաբերյալ: Վարչապետը պարզաբանեց նոր ատոմակայանի կառուցման տեխնոլոգիաների ընտրության, գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի ընդլայնման հեռանկարները:

Անդրադառնալով նոր ատոմակայանի տեխնոլոգիայի ընտրությանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կառավարության ծրագրով նախատեսված է մինչև հաջորդ տարվա վերջ կատարել վերջնական ընտրությունը: Ըստ նրա՝ Հայաստանը որևէ կանխակալ մոտեցում չունի և չի բացառում ռուսական մոդելների, այդ թվում՝ մոդուլային ռեակտորների ընտրությունը։

«Մենք երբեք չենք ասել, որ ռուսականը չի կարող լինել լավագույն առաջարկը, այդ թվում՝ մոդուլայինների մասով։ Այնպես չէ, որ Ռուսաստանը մոդուլայինների մասով առաջարկ չունի»,- նշեց նա։

Մեկ այլ կարևոր ուղղություն է Ռուսաստանի հետ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի կառուցմանը նրանց մասնակցության հարցի քննարկումը։ Փաշինյանը նշեց, որ ռուսական կողմն ունի հսկայական փորձ այս ոլորտում, և Հայաստանը պատրաստ է ընդունել այդ աջակցությունը։

Աջափնյակի կայարանի կառուցումը դիտարկվում է ոչ թե որպես առանձին նախագիծ, այլ Երևանի մետրոպոլիտենի զարգացման նոր փուլի մեկնարկ։ Կառավարությունն ունի առնվազն չորս նոր կայարանների կառուցման հեռահար տեսլական։ Ըստ նախագծի՝ մետրոյի նոր ճյուղը Աջափնյակով պետք է հասնի Ակադեմիական քաղաք, այնուհետև միանա Չարբախ կայարանին։ Սա հնարավորություն կտա մայրաքաղաքում ապահովել մետրոպոլիտենի ամբողջական շրջանաձև երթևեկություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան