Ֆրանսիայում կանխել են Կիլիան Մբապեի առևանգումը. աղբյուր
Իրավապահ մարմինները կանխել են Մադրիդի «Ռեալի» և ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի առևանգման փորձը, հաղորդում է Le Parisien-ը։
Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ տարվա ապրիլին ձերբակալել է 18-ամյա երիտասարդի՝ ժամագործի վրա հարձակվելու համար։ Տղամարդը կապված է եղել հայտնիների առևանգումներ ծրագրող ավազակախմբի հետ։ Հավանական զոհերի թվում էր նաև Ֆրանսիայի հավաքականի ավագը:
Կիլիան Մբապեն 2024 թվականի ամռանն է միացել «Արքայական ակումբին»։ Այս մրցաշրջանում նա երեք խաղում խփել է չորս գոլ։ Transfermarkt-ը 200 միլիոն եվրո է գնահատում հարձակվողի տրանսֆերային արժեքը:

