Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 14:28
ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը
02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
Բոլորը

Արցախի վերադարձը պետք է լինի հայ ժողովրդի ամենօրյա աշխատանքի և պայքարի նպատակը։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նախկին պատգամավորը նշեց, որ զոհված զինծառայողների հիշատակը հարգելու են գալիս նաև ամոթով, քանի որ, իր խոսքով, դեռևս նրանց «ասելու բան չունեն», սակայն հույս ունի, որ մի օր նրանց շիրիմներին կայցելեն լավ լուրով։

«Լավ նորությունը հայրենիքի ազատագրումն ա էս իշխանություններից, լավ նորությունը առաջին հերթին Արցախ վերադարձն ա, որի նպատակը, որին որ պիտի ձգտենք մենք բոլորս ամենօրյա մեր աշխատանքով»,- ասաց Դանիելյանը։

Անդրադառնալով իշխանության այն դիրքորոշմանը, թե Արցախի հարցը փակված է,  նախկին պատգամավորը հայտարարեց, որ որևէ իշխանություն չի կարող փակել Արցախի էջը։

«Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չի կարող փակել Արցախի էջը։ Իրենց քաղաքական էջը ինչ-որ մի ժամանակ փակվելու է, բայց երբեք ու երբեք Արցախի էջը չի փակվելու, քանի կան մարդիկ, որոնք ամեն օր արթնանում են Արցախ վերադարձի գաղափարով»,- ասաց նա։

Դանիելյանի խոսքով՝ անձամբ իր համար Արցախի վերադարձն այլընտրանք չունի։

«Մեր բոլորիս կյանքի նպատակը Արցախ վերադարձն է, ուրիշ այլ տարբերակներ կոնկրետ ես չեմ քննարկում»,- նշեց նախկին պատգամավորը։

Հարցին, թե այսօր ինչ է արվում այդ նպատակը կյանքի կոչելու համար, Դանիելյանը խոստովանեց, որ բավարար աշխատանք չի կատարվել։ Միաժամանակ նա համոզմունք հայտնեց, որ ապագայում հնարավոր կլինի լրացնել բացթողումները, եթե հասարակությունը համախմբվի և հաղթահարի առկա պառակտումը։

Արցախի վերադարձի հնարավոր ճանապարհների մասին մեր հարցին՝ խաղա՞ղ, թե ռազմակա՞ն, Դանիելյանն ասաց, որ եթե հայրենիքը պաշտպանելու անհրաժեշտություն առաջանա, հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի զենքով պաշտպանել այն։

«Եթե պետք լինի մեր հայրենիքը պաշտպանելու, ուղղակի պիտի զենքը վերցնենք ձեռքներս։ Այ հարյուրավոր իմ ընկերներ այսօր Եռաբլուրում են հայրենիքը պաշտպանելու համար։ Եթե պետք լինի այդ հայրենիքը պաշտպանել, ուրեմն պիտի այդ հայրենիքը պաշտպանենք։ Եթե դրա համար պետք ա լինի, որ հայ մարդը զենքը ձեռքին վերցնի և պաշտպանի իր հայրենիքը, ուրեմն պիտի զենքը ձեռքին պաշտպանի։ Պիտի ամեն հնարավոր գործիք գործադրվի, որպեսզի վերադառնանք Արցախ։ Դա կլինի բանակցությունների ճանապարհով, դա կլինի նույն էն ֆորմատները, որ գոյություն են ունեցել՝ էդ ֆորմատներին վերադառնալու ճանապարհով։ Վերադարձի իրավունքը ոչ մեկի ձեռքից չեն վերցրել»,- ասաց նախկին պատգամավորը։

Նա նաև ընդգծեց, որ անձամբ չի պատկերացնում, թե ինչպես կարող է մարդը հրաժարվել իր տնից, նախնիների գերեզմաններից և հայրենիքից։ «Իմ տունը Արցախում ա, իմ շիրիմները Արցախում են, իմ պապական գյուղը գերության մեջ ա։ Նիկոլ Փաշինյան չլինի, հազարներ լինեն, ո՞նց կարող ա մարդը հրաժարվի իր շիրիմներից, իր հազարամյակներով հայրենիքից, իր հող ու ջրից, իր տնից»,- հայտարարեց Գառնիկ Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան