Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո

Լուրեր

02.09.2026 | 14:39
Դժվարանում եմ ասել` ինչու այստեղ չէ. Բալայանը` Սամվել Շահրամանյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:28
ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը
02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Բոլորը

Գերմանիայի կառավարությունը երեքշաբթի Ռուսաստանին մեղադրել է օգոստոսի 4-ին Լայպցիգ/Հալլե օդանավակայանի դեմ պայթուցիկ նյութով բեռնված անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման փորձ իրականացնելու համար և հայտարարել, որ Մոսկվայի դեմ ձեռնարկվող միջոցառումների շրջանակում կփակի ռուսական հյուպատոսություններից մեկը։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աջակցում է Ռուսաստանի նկատմամբ եվրոպական նոր պատժամիջոցների ընդունմանը՝ անօդաչու թռչող սարքով հարձակման փորձից հետո․ գրում է France 24-ը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, արձագանքելով տեղի ունեցածին, հայտարարել են Բեռլինին «լիակատար համերաշխության» մասին։

«ՆԱՏՕ-ն շարունակելու է ամրապնդել բոլոր դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից զսպելու և պաշտպանելու իր կարողությունը, այդ թվում՝ Լայպցիգում և դաշինքի այլ վայրերում արձանագրված նման վնասակար գործողություններից»,- կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ բանակցություններից հետո X-ում գրել է Ռյուտեն։

Նրա խոսքով՝ Բեռլինը Մոսկվայի՝ «հիբրիդային հարձակմանը» մասնակցությունը հաստատող «հստակ» ապացույցներ է ներկայացրել։

«Մեզ վախեցնելու, մեր միասնականությունը և Ուկրաինային աջակցելու պատրաստակամությունը խաթարելու Ռուսաստանի փորձերն ապարդյուն են և ձախողվելու են»,- հավելել է նա։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը նույնպես խոսել է Մերցի հետ, հայտարարել է, որ Եվրամիությունը «կպահպանի միասնականությունը՝ չնայած այս սրվող և լուրջ գործողություններին»։

«Ես նրան վստահեցրի, որ Ռուսաստանի այս հարձակման պայմաններում Եվրամիությունը լիակատար համերաշխություն է հայտնում Գերմանիային»,- X-ում գրել է ֆոն դեր Լայենը։

«Գերմանիայի կառավարությունը կոշտ միջոցներ է ձեռնարկել։ Ուղերձը հստակ է՝ հիբրիդային հարձակումներն առանց հստակ պատասխանի չեն մնալու»,- նշել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ է նախապատրաստում։

«Մենք միասնական ենք ռուսական ագրեսիային դիմակայելու վճռականության մեջ։ Մենք կզսպենք յուրաքանչյուրին, ով կփորձի խաթարել մեր ազատությունն ու անվտանգությունը»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքով հարձակման փորձից հետո աջակցում է Ռուսաստանի նկատմամբ եվրոպական նոր պատժամիջոցների ընդունմանը։

«Մենք պետք է միասնական լինենք Ուկրաինային աջակցելու հարցում, և Ֆրանսիան շարունակելու է լիարժեքորեն կատարել իր դերը»,- գրել է նա X-ում։

Անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել էր օգոստոսի 4-ի երեկոյան՝ ուկրաինական ինքնաթիռի մոտ, իսկ դրա վրա տեղադրված պայթուցիկ սարքը վնասազերծվել էր։ Գերմանացի պաշտոնյաներն այն ժամանակ հայտարարել էին, որ միջադեպը վտանգի նոր մակարդակ է ներկայացնում։

Արևմտյան պաշտոնյաները Մոսկվային բազմիցս մեղադրել են Եվրոպայում դիվերսիաների և խափանող գործողությունների արշավ իրականացնելու մեջ՝ նպատակ ունենալով թուլացնել Ուկրաինային աջակցությունը և ապակայունացնել եվրոպական երկրները։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը երեքշաբթի հայտնել է, որ իշխանությունները հայտնաբերել են այնպիսի տարրեր, ինչպիսիք են անօդաչուի կառուցվածքը, բաղադրիչները, պայթուցիկ նյութը և պայթուցիչը, որոնք, նրա խոսքով, «մեզ հայտնի են Ռուսաստանի այլ հիբրիդային գործողություններից և Ուկրաինայի դեմ նրա պատերազմից»։

Նա նշել է, որ սարքը վկայում է «տեխնիկական պատրաստվածության բարձր մակարդակի» և մանրակրկիտ պլանավորման մասին, սակայն, ըստ ամենայնի, ծրագրի իրականացումը վստահված է եղել «ցածր մակարդակի» գործակալների։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ «Լայպցիգում հարձակման փորձով Ռուսաստանի ղեկավարությունը գիտակցաբար որոշել է ևս մեկ էական վնաս հասցնել մեր՝ առանց այդ էլ խիստ ծանրաբեռնված երկկողմ հարաբերություններին»։

Նա հայտնել է, որ Բոննում Ռուսաստանի հյուպատոսությունը կփակվի սեպտեմբերի 18-ից, իսկ Բեռլինում գործող «Ռուսական տուն» մշակութային կենտրոնի գործունեության հիմքում ընկած պայմանագիրը կչեղարկվի։

Գերմանիան նաև առաջարկելու է Ռուսաստանի ավելի շատ քաղաքացիների ներառել Եվրամիության պատժամիջոցների ցուցակներում՝ «հիբրիդային հարձակումների համատեքստում», կխստացնի ՌԴ քաղաքացիների մուտքի վերահսկողությունը և «կավելացնի ճնշումը ստվերային նավատորմի վրա»։

«Ստվերային նավատորմ» ասելով նկատի ունեն այն նավթատարները, որոնք կասկածվում են միջազգային պատժամիջոցները շրջանցելով ռուսական նավթ տեղափոխելու մեջ։ Եվրամիությունն արդեն պատժամիջոցներ է կիրառել «ստվերային նավատորմի» հարյուրավոր նավերի նկատմամբ։

 

Ռուսաստանի  ԱԳՆ-ն Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Մոսկվան «կպատասխանի» այն բանին, ինչը նրանք նկարագրել են որպես Գերմանիայի «հակառուսական որոշում»։

Լայպցիգ/Հալլե օդանավակայանը միջազգային բեռնափոխադրումների և Ուկրաինային աջակցության տրամադրման կարևոր հանգույց է։ Այն պարբերաբար սպասարկում է նաև ուկրաինական «Անտոնով» տրանսպորտային ինքնաթիռներ։

Այստեղ է տեղակայված նաև ՆԱՏՕ-ի ռազմավարական օդային փոխադրումների միջազգային համակարգը՝ SALIS-ը, որն այժմ գրեթե ամեն օր օգտագործվում է Ֆինլանդիայից մինչև Ռումինիա ՆԱՏՕ-ի արևելյան թևում տեղակայված մարտական խմբերին սարքավորումներ մատակարարելու, ինչպես նաև ԵՄ-ի և դաշինքի անդամ երկրների առաքելություններին աջակցելու համար։

2024 թվականին օդանավակայանի լոգիստիկ կենտրոնում հրկիզող սարք էր գործարկվել, ինչի հետևանքով բեռնատար կոնտեյներ էր այրվել՝ նախքան բեռնատար ինքնաթիռ բարձվելը։ Արևմտյան անվտանգության պաշտոնյաները կասկածում են, որ այդ դիվերսիոն ծրագիրը կազմակերպվել էր ռուսական հետախուզության կողմից։

 

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի