Եթե ոչ այս աշնանը, ապա հաջորդ գարնանը կսկսվի TRIPP-ի շինարարությունը․ Միրզոյան

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

TRIPP նախագծի փաստաթղթային փուլը մոտենում է ավարտին, իսկ ենթակառուցվածքի շինարարությունը, ըստ նախնական գնահատականների, կարող է սկսվել արդեն հաջորդ տարվա գարնանը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ես և Միացյալ Նահանգների պետքարտուղարը ստորագրեցինք TRIPP-ի պայմանագիրը։ Պայմանագիրը կստանա Սահմանադրական դատարանի եզրակացությունը, որից հետո կգնա Ազգային ժողով վավերացման»,- ասաց ԱԳՄԱ նախարարը։

Նախարարի խոսքով՝ դրան զուգահեռ բանակցությունների ավարտին են մոտենում ևս առնվազն երկու կարևոր փաստաթուղթ, որոնք վերաբերում են TRIPP Development Company-ի ստեղծմանը և դրա գործունեության կազմակերպմանը։

«TRIPP Development Company պետք է հիմնադրվի, այդ ընկերության կանոնադրությունն է, բաժնետերերի համաձայնությունը և այլն։ Սրանք ավարտելուց հետո կարող ենք ասել, որ փաստաթղթային փուլը ավարտեցինք»,- նշեց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ փաստաթղթային աշխատանքներին զուգահեռ արդեն իրականացվում են նաև տեղում անհրաժեշտ մասնագիտական ուսումնասիրություններ։

«Մի փուլ արդեն տեղի է ունեցել՝ նախնականը, մյուսը ընթանում է»,- ընդգծեց նախարարը։

Նա վստահեցրեց, որ աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով և, իր գնահատմամբ, նույնիսկ առաջ են նախապես ենթադրված ժամանակացույցից։

Նախարարի խոսքով՝ նախագծի արագ իրականացմամբ շահագրգռված են ոչ միայն Հայաստանը, Միացյալ Նահանգները և Ադրբեջանը, այլև տարածաշրջանի և ավելի լայն աշխարհագրության բազմաթիվ երկրներ։

«Սա բխում է և՛ մեր շահերից, և՛ Միացյալ Նահանգների շահերից, և՛ Ադրբեջանի շահերից, բոլոր հարևան, բոլոր շահագրգիռ կողմերից՝ Լիսաբոնից Պեկին։ Բոլորը ուզում են դա տեսնել օր առաջ գործող»,- ասաց նա։

Ե՞րբ հնարավոր կլինի տեսնել շինարարական աշխատանքները։

«Ես կարծում եմ, որ եթե ոչ այս ուշ աշնանը, ապա պետք է որ հաջորդ գարնանը մենք շինարարությունը տեսնենք, այսինքն՝ սկսված լինի»,- ասաց ԱԳՄԱ նախարարը։

Միրզոյանն ընդգծեց նաև, որ TRIPP-ը միայն երկաթուղային նախագիծ չէ և ենթադրում է ենթակառուցվածքների ավելի լայն համալիրի ստեղծում։

Նրա խոսքով՝ առաջին փուլում կարող է առաջնահերթություն ստանալ էլեկտրահաղորդման գծերի և էլեկտրաէներգիայի տարանցման ուղղությունը, որը, ըստ նրա, հնարավոր է ավելի արագ իրականացվի, քան երկաթուղային ենթակառուցվածքի կառուցումը։

Արփի Հակոբյան