Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ

Լուրեր

21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ «Աքքույու» ատոմակայանի ավարտից և շահագործման հանձնելուց հետո Թուրքիան և Ռուսաստանը քայլեր կձեռնարկեն նաև այլ ատոմակայանների կառուցման ուղղությամբ։

«Ես նույնպես շատ կարևոր եմ համարում այսօր այս հնարավորությունն ունենալը՝ շփվելու հարգարժան նախագահի հետ։ Թուրք-ռուսական հարաբերություններն իսկապես շատ ավելի բարձր մակարդակի վրա են, քան նախորդ որևէ ժամանակահատվածում։ Ռուս զբոսաշրջիկների կարևորությունը Թուրքիայում զգալիորեն մեծ է։ Այսօր մեր Անթալիայի նահանգի ամենակարևոր զբոսաշրջային հոսքը կազմված է Ռուսաստանից եկած զբոսաշրջիկներից։

Բացի այդ, ինչպես նախագահը հենց նոր նշեց, «Աքքույու» ատոմակայանը մեծ նշանակություն ունի Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում։ Մենք այժմ գտնվում ենք «Աքքույու» ատոմակայանի կառուցման վերջին փուլում։ Այժմ մենք սպասում ենք Աքքույուի ատոմակայանի ավարտին և բացմանը։ Որովհետև ատոմակայանի բացմամբ մենք միասին քայլեր կձեռնարկենք մի քանի նոր էլեկտրակայաններ բացելու համար։ Մենք ունենք ամուր գործընկերություն գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Իր հերթին Պուտինը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի արտոնյալ գործընկերներից է։

«Թուրքիան մեր արտոնյալ գործընկերներից մեկն է՝ ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ տնտեսական ոլորտում», – ասել է ՌԴ նախագահը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիան 2026 թվականին կգործարկի «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկը՝ ինչպես նախատեսված էր։

«Դուք մեր ընկերության՝ «Ռոսատոմի», առաջ նպատակ եք դրել այս տարի գործարկել առաջին բլոկը։ Եվ այդպես էլ կլինի. ընկերությունը գործում է ըստ ժամանակացույցի»,- հավելել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի