«Ես առաջիկա շաբաթվա մեջ այդպիսի բան չեմ կանխատեսում»․ Միրզոյանը՝ ԵՄ անդամակցության համար դիմելու մասին

Լուրեր

22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2027-28 թթ․ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի օրակարգում մոտ ապագայում Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար պաշտոնական դիմում ներկայացնելու հարց չկա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ես ձեզ վստահեցնում եմ՝ այն պահին, երբ Հայաստանի օրակարգում հայտնվի կոնկրետ դիմում հանձնելու քայլը, քայլեր անելով հերթով՝ վիզաների ազատականացում ունեցանք, այսինչ ոլորտում ստանդարտների ամբողջական համապատասխանություն ունեցանք և այլն, և այլն։ Երբ մեր ինտեգրացիան, անդամակցության պրոցեսը, որը մենք օրենքով անում ենք արդեն ընդունված օրենքով, հասնի այն փուլին, երբ պետք է արդեն պաշտոնական այդ թուղթը գրել, ստորագրել, դիմում ենք ձեզ, հարգելի’ Եվրամիություն, հանձնել, այդ պահին, որ դա որոշվի, հաջորդ պահին ես ձեզ կտեղեկացնեմ»,- ասել է նախարարը։

Միրզոյանն ընդգծել է, որ Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին Հայաստանը դեռևս բազմաթիվ քայլեր ունի իրականացնելու՝ ակնարկելով, մասնավորապես, վիզաների ազատականացման և եվրոպական չափանիշներին ու ստանդարտներին համապատասխանեցման գործընթացները։

Հարցին, թե արդյոք Եվրամիությանը անդամակցության թեկնածուի կարգավիճակի համար դիմելը մոտ ապագայի խնդիր չէ, Միրզոյանը պատասխանել է. «Ես առաջիկա շաբաթվա մեջ այդպիսի բան չեմ կանխատեսում»։

Միրզոյանը նաև անդրադարձավ այն քննադատություններին, ըստ որոնց՝ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունն անցել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։

Նախարարի խոսքով՝ ինքը որևէ արհավիրք չի տեսնում այն հանգամանքում, որ հանձնաժողովը ղեկավարում է ընդդիմությունը՝ նշելով, որ դա խորհրդարանական ժողովրդավարության մեխանիզմների շրջանակում է։

«Բա ժողովրդավարությունից ենք խոսում, այսինքն՝ մենք չե՞նք հավատում ժողովրդավարությանը։ Ժողովրդավարություն ենք կառուցում, ժողովրդավարության այս կամ այն մեխանիզմն ենք կատարելագործում, և հիմա ասենք, որ ընդդիմությունը չի կարո՞ղ Եվրաինտեգրման հանձնաժողովը ղեկավարել»,- ասաց Միրզոյանը։

Արփի Հակոբյան