ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին, Օդեսայի ու Կիևի մարզերին․ զոհվել է 12 մարդ, 19-ը՝ վիրավորվել է

Լուրեր

21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
Բոլորը

Ռուսական զորքերը  լույս սեպտեմբերի 1-ի գիշերը զանգվածային հարձակում են իրականացրել Կիևի, Կիևի և Օդեսայի մարզերի վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 12 մարդ, ևս 19-ը վիրավորվել է, գրում է Current time-ը։

Կիևում զոհվել է 8 մարդ, 5-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքով՝ Գոլոսեևսկի շրջանում մի քանի վայրերում ընկել են անօդաչու թռչող սարքերի և հրթիռի բեկորներ, հրդեհվել է ոչ բնակելի շինություն։ Դարնիցկի շրջանում հրթիռի հարվածից ոչ բնակելի օբյեկտում հրդեհ է բռնկվել, իսկ Սոլոմենսկի շրջանում անօդաչու սարքը բախվել է ոչ բնակելի շինության, մեկ այլ  ԱԹՍ  ընկել է մասնավոր տան վրա։

Կիևի մարզում զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Այս մասին հայտնել է  տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։ Բորիսպոլում ռուսական հարվածի հետևանքով վնասվել է հինգհարկանի բնակելի շենք, խանութ, մասնավոր տներ, մեքենաներ, բիզնես և սպասարկման կայան։ Օբուխովի շրջանում վնասվել է 11 մասնավոր տուն, պահեստ և բենզալցակայան։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը պարզաբանել է, որ Գրիգորովկա գյուղում փլատակների հետևանքով վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ և երկու բազմաբնակարան  շենք։

Օդեսայի մարզում մեկ մարդ վիրավորվել է:  Տարածաշրջանի ռազմական վարչակազմի  ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է երկու բնակելի շենքերի վնասման և կարի արհեստանոցում հրդեհի մասին: Ռուսական ուժերը նաև հարձակվել են Ռումինիայի հետ սահմանին գտնվող Օրլովկա միջազգային լաստանավային անցակետի վրա: Հրդեհը մարվել է արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների կողմից:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում և Կիևի մարզում հարվածներ են հասցվել ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրների ձեռնարկություններին, որոնք, ըստ գերատեսչության, ներգրավված են հրթիռային և անօդաչու համակարգերի արտադրության, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին վառելիք մատակարարելու գործընթացում։ Օդեսայի մարզում  թիրախավորվել են ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք օգտագործվում են ռազմական նշանակության բեռների և վառելիքաքսուկային նյութերի պահեստավորման համար, ինչպես նաև ապահովում են ուկրաինական նավահանգիստների աշխատանքը։

Ուկրաինայի ԶՈՒ-ի  ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ»/KN-23/С-400 բալիստիկ հրթիռներ, «Ցիրկոն» հակաօդային նավատորմային հրթիռներ, «Կալիբր» թևավոր հրթիռներ, Х-31П հակառադարային հրթիռներ, S8000 «Բանդերոլ» հրթիռ-դրոններ և 218 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական ուժերը դրանցից խոցել են 199 թիրախ, այդ թվում՝ 5 բալիստիկ հրթիռ, 5 «Կալիբր» հրթիռ, 2 «Բանդերոլ» հրթիռ-դրոն և 187 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի