Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում

Լուրեր

21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն նախատեսում է հոկտեմբերի 21-ին հանդիպել արհմիությունների ներկայացուցիչների հետ՝ անվտանգության հարցերը քննարկելու համար։ Նա նաև խոստացել է բողոքի ցույցերի ընթացքում ապահովել ոստիկանության «զանգվածային» ներկայություն, գրում է Le Monde-ը։

Այս քայլերը հաջորդում են վերջին շաբաթվա անկարգություններին, որոնց հետևանքով սահմանվել են մասնակի պարետային ժամեր, մի շարք անձինք ձերբակալվել են։

Եվրագոտու՝ մեծությամբ երկրորդ տնտեսությունը հանգստյան օրերին ցնցվել էր վերջին տարիների ամենալուրջ անկարգությունների պատճառով։ Այս իրադարձությունները տեղի են ունենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի իրավահաջորդի ընտրություններից ընդամենը վեց ամիս առաջ։

Լըկորնյուն կհանդիպի հինգ արհմիությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «ցույցեր անցկացնելու հիմնարար ազատությունն ապահովելու ուղիներն ու միջոցները»։ Կազմակերպություններին ուղարկված նամակում նշվում է, որ որոշ անձինք փորձում են խափանել բողոքի ցույցերը՝ դիմելով «անընդունելի գործողությունների»։

Կյանքի թանկացման դեմ ուղղված նոր բողոքի ցույցեր նախատեսվում են շաբաթ օրը։ Դրանք կազմակերպում են «Դեղին բաճկոններ» շարժումը և ավագ դպրոցի աշակերտները։ Արհմիությունները ևս մեկ բողոքի ցույց են հայտարարել նոյեմբերի 5-ին։

Դպրոցականների ներկայացուցիչներն այս հանդիպմանը հրավիրված չեն։

Տեղի ունեցած բախումների, խանութների թալանի և հրկիզված հանրային շենքերի պատկերները մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Գերմանիայի իշխանություններին դրդել են Ֆրանսիայում գտնվող իրենց քաղաքացիների համար ճանապարհորդական նախազգուշացումներ հրապարակել։

Խորհրդարանում զայրացած պատգամավորների առջև հանդես գալով՝ Լըկորնյուն ընդունել է, որ անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունները բավարար արդյունավետ չեն եղել, և խոստացել է ավելի խիստ միջոցներ ձեռնարկել բողոքի ցույցերի նոր ալիքից առաջ։

«Հաջորդ շաբաթ ոստիկանական ուժերի տեղակայումը զանգվածային կլինի»,- ասել է նա։

Ֆրանսիայի իշխանությունները երկուշաբթի հայտարարել էին Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամեր սահմանելու մասին։ Իշխանությունները քննադատության են ենթարկվել կուսակցությունների կողմից։ Նախագահի թեկնածու, ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ Մարին Լը Պենն անկարգություններն անվանել է «արթնանալու կոչ»՝ նշելով, որ դրանք բացահայտել են իշխանության լեգիտիմության և հեղինակության «խոր ճգնաժամը»։

Վերջին հարցումների համաձայն՝ նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեարկելու մտադրություն ունեցող ընտրողների շրջանում Մարին Լը Պենը զգալի առավելությամբ առաջատարն է, իսկ ծայրահեղ ձախակողմյան թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը հանդես է գալիս որպես երկրորդ փուլ անցնելու ամենաուժեղ հավակնորդը։

Լըկորնյուն ծայրահեղ ձախակողմյան արմատական խմբավորումներին մեղադրել է անկարգությունների հանգեցրած «ապստամբական ծրագրի» մշակման մեջ։

Փողոցային բռնությունների շուրջ քաղաքական վերահսկողության ուժեղացման նշաններից մեկն էլ այն է, որ Ֆրանսիայի մասնատված խորհրդարանի տարբեր քաղաքական ուժերի պատգամավորները երեքշաբթի համաձայնության են եկել անկարգությունների վերաբերյալ խորհրդարանական հետաքննություն սկսելու հարցում։ Այն կներառի հնարավոր հետախուզական բացթողումների, ոստիկանության գործողությունների մարտավարության և կառավարության պատրաստվածության ուսումնասիրությունը։

Հիշեցնենք, որ ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը կիրակի առաջարկել էր հրաժարական տալ՝ հայտարարելով, որ անկարգությունների ընթացքում ոստիկանությունը «կորցրել էր իրավիճակի վերահսկողությունը»։ Սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մերժել է նրա հրաժարականը։ Նունյեսը ևս պետք է մասնակցի արհմիությունների ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի