Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին

Լուրեր

21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էդ քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
21.10.2026 | 14:20
Նիգերիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
21.10.2026 | 14:11
Մեր վզին փաթաթում եք վավերացման պարտավորություն․ Արեգա Հովսեփյանը՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:02
Հայաստանի ներկայացուցիչը Պոդգորիցայում մասնակցել է Եվրոպա-Ասիա զբոսաշրջային համաժողովին
21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատասխան հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախների վրա Իրանի հարձակումներին, քանի որ երկարատև դադարից հետո պատերազմը կրկին թեժացել է, հայտնում է Fox News-ը։

«Մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք։ Պատասխան կլինի»,- Fox News-ի լրագրողի հետ կարճ զրույցում հայտարարել է Թրամփը՝ նկատի ունենալով Իրանի հարձակումները, որոնք, իրենց հերթին, պատասխան էին Հորմուզի նեղուցում գտնվող իրանական կղզու ուղղությամբ ԱՄՆ-ի հասցրած հարվածներին։

Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ Իրանը «պաշտոնապես ձախողված պետություն է», որի ղեկավարությունը հիմնվում է հորինված պնդումների վրա։

«Իրանը պաշտոնապես ձախողված պետություն է։ Այն մեռած է»,- Truth Social-ում գրել է Թրամփը՝ երկու երկրների միջև լարվածության նոր սրման ֆոնին։

Նա նաև նշել է, որ Իրանը չունի ռազմածովային և ռազմաօդային ուժեր, իսկ երկրի ազգային արժույթը ծանր վիճակում է։

«Նրանք չեն վճարում իրենց զինվորականներին և ոստիկաններին, գնաճը կազմում է 300 տոկոս, իսկ երկրի ղեկավարությունը լիակատար քաոսի մեջ է և ի վիճակի չէ պատշաճ կերպով ներկայացնել երկիրը։ Միակ բանը, ինչ նրանք ունեն, ԱՄՆ-ից եկող կեղծ լուրերն են, իրենց ցուցարարներին սպանելու պատրաստակամությունը և աբսուրդի մի ամբողջ շարք»,- գրել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի