Էրդողանը ժամանել է Բիշքեկ
Քաղաքականություն
31.08.2026 | 17:48
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ TRT Haber-ի հաղորդմամբ՝ Էրդողանին Մանասի միջազգային օդանավակայանում դիմավորել են Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը և Բիշքեկում Թուրքիայի դեսպան Մեքին Մուստաֆա Քեմալ Օքեմը։
Էրդողանի հետ Բիշքեկ են ժամանել նրա կինը՝ Էմինե Էրդողանը, և նրան ուղեկցող պատվիրակությունը։
Թուրքիայի նախագահն այսօր Բիշքեկի մարզադաշտում կմասնակցի Քոչվորների համաշխարհային խաղերի բացման արարողությանը։
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Էրդողանը ելույթ կունենա ՇՀԿ 26-րդ նիստում։ Այցի ընթացքում Էրդողանը նաև հանդիպումներ կունենա բազմաթիվ կառավարությունների և պետությունների ղեկավարների հետ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի։
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մասնակցում է գագաթնաժողովին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

