Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով տուժող Արման Սարոյանը բարձրաձայնում է իր նկատմամբ սպառնալիքների մասին

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով տուժող Արման Սարոյանը ցանկանում էր, որ գործը դռնփակ քննվի: Այսօրվա դատական նիստին նա միջնորդեց դռնփակ քննել գործը՝ նշելով, որ իր նկատմամբ սպառնալիքներ են հնչում, ընդհուպ՝ քրեական վարույթ կա նախաձեռնված՝ իր նկատմամբ սպանության սպառնալիք հնչեցնելու համար:

Պաշտպանական կողմը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ կարևորելով գործի հրապարակայնությունը, ինչպես նաև դիտարկելով, որ Արման Սարոյանի նկատմամբ հանրային պարսավանքը չի սահմանափակվում դատական նիստերի դահլիճով, և նիստը դռնփակ դարձնելը չի կարող կանխել պարսավանքը:

Միաժամանակ, պաշտպանական կողմը նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվում են անվտանգության միջոցներ այն դեպքերի համար, երբ դատավարության մասնակցին վտանգ է սպառնում, և այդ միջոցների մեջ դատական գործը դռնփակ քննելը ներառված էր: Դատավոր Սերժ Ռուշանյանը գործը դռնփակ քննելու միջնորդությունը մերժեց, իսկ իսկ քիչ անց, ինչպես արդեն նշել ենք, որոշում կայացրեց գործն ուղարկել Երևանի դատարան:

Արաքս Մամուլյան