«Արարատ-Արմենիան» կխաղա նաև «Միլանի» դեմ․ հայտնի են Եվրոպա լիգայի վիճակահանության արդյունքները

Լուրեր

20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ը չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
Բոլորը

Նկարը գեներացված է ԱԲ-ով։ 

Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպա լիգայի հիմնական փուլի ուղեգիր նվաճած «Արարատ-Արմենիան» իմացավ մրցակիցներին եվրագավաթներում նորամուտի մրցաշրջանում:

Մոնակոյում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի չեմպիոնն արտագնա հանդիպում կանցկացնի իտալական «Միլանի», ավստրիական «Զալցբուրգի», լեհական «Յագելոնիայի» ու պորտուգալական «Տորենսեի» հետ, իսկ տանը կխաղան նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» ու «ՆԵԿ Նեյմեգենի», չեխական «Սպարտա Պրահայի» և սլովենական «Ցելյեի» դեմ: «Ցելյեի» հետ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն այս մրցաշրջանում մրցել է նաև Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում:

Վիճակահանության ժամանակ «Արարատ-Արմենիան» վերջին՝ չորրորդ զամբյուղում էր: Հիմնական փուլում բոլոր թիմերը կանցկացնեն 8-ական հանդիպում, այնուհետև պայքարը կշարունակվի փլեյ-օֆֆում:

Եվրոպա լիգայի հիմնական փուլը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ռումինիայի չեմպիոն «Ունիվերսիտատեա Կրայովային» (1:1, 1:0): Երևանյան ակումբը Եվրոպա լիգա էր տեղափոխվել Չեմպիոնների լիգայից, որի որակավորման երրորդ փուլում պարտվել էր Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին» (2:1, 0:2): Գլխավոր եվրագավաթի որակավորման նախորդ երկու փուլերում «Արարատ-Արմենիան» պայքարից դուրս էր թողել Լատվիայի չեմպիոն «Ռիգային» (2:0, 2:3) ու իռլանդական «Շեմրոք Ռովերսին» (2:0, 1:2):

Դավիթ Եղիազարյան