Ո՛չ այս, ո՛չ նախորդ իշխանությունը ներդրում բերող չեն, նրանց հույսը ԵՏՄ-ն է. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Արարատի մարզի Մասիս քաղաքը ժամանակին հայտնի էր բազում աշխատատեղերով, լուրջ արտադրական հզորություններով, իսկ այսօր, «Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու Արամ Սարգսյանի խոսքով, ամեն ինչ կանգնած է, իսկ ո՛չ այս, ո՛չ նախորդ իշխանությունը չեն կարող դրանք վերագործարկել:

«Այդ գործարանները ո՛չ այս իշխանությունը, ո՛չ նախորդ իշխանությունը չեն աշխատացրել ու չեն կարողանալու աշխատացնել՝ մի պարզ պատճառով. ներդրումների մասով իրենց հույսը հիմնականում Եվրասիական տնտեսական միության հետ է կապված, այսինքն՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի»,- հավելեց նա:

Սակայն, ըստ Սարգսյանի, այդ երկրներն այստեղ նոր գործարան չեն կառուցելու. «Իրենք նոր գործարան կառուցելու համար փող դնող չեն: Իրենք ի՞նչ են անում. եթե այստեղ նույնիսկ փող են դնում, գալիս-առնում են մեզանից շահութաբեր ոլորտները՝ գույք պարտքի դիմաց են վերցնում, էներգետիկա են վերցնում, որտեղ փող է, գազ են վերցնում, որտեղ փող է: Ամբողջ Հայաստանը գազաֆիկացնեն, հին գազախողովակները տեղադրեն, հետո դա մտցնեն ինքնարժեքի մեջ ու մեզ քերթեն: Երբ ասում ենք՝ 30 տոկոսով կարող ենք գազի գինն իջեցնել, օդից չենք ասում: Ուղղակի նայել է պետք, թե ինչպես են գազաֆիկացրել, ինչ գներ են մտցրել ու ովքեր են էդ փողերն աշխատել»:

Պատգամավորի թեկնածուի համոզմամբ՝ «փողը Եվրոպայում ու ԱՄՆ-ում է», նոր գործարաններ իրենք են կառուցում. «Դրա համար մենք կարծում ենք, որ մեր զարգացման ուղին եվրոպական մոդելի, արևմտյան մոդելի պետություն դառնալն է: Իրենք են, որ ազատ գումարներ ունեն, իրենք են, որ ազատ տնտեսական պայմաններում կարող են գալ, գործարաններ դնել»:

 

Մանրամասները՝ տեսանյութում