Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ Օնտարիո լիճը վերանվանելով «Ամերիկա լիճ»

Լուրեր

20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
20.10.2026 | 19:20
Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող
20.10.2026 | 19:04
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ-Կանադա սահմանին գտնվող Օնտարիո լիճն «Ամերիկա լիճ» վերանվանելու մասին։ Նա համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է հինգշաբթի, հայտնում է Associated Press-ը։ Լճի անվանումը կփոխվի ԱՄՆ աշխարհագրական անվանումների համակարգում, սակայն Թրամփը չի կարող ստիպել Կանադային՝ հետևել անվանակոչման այս համակարգին, գրում է The Insider-ը։

Ամերիկացի առաջնորդն այս շաբաթվա սկզբին սոցիալական ցանցերում հայտարարել էր լիճը վերանվանելու ծրագրերի մասին։ Նա գրել էր, որ Վաշինգտոնը «լրջորեն քննարկում է» նման քայլը, քանի որ «չի սպասում Կանադայից հետագա ակտիվ համագործակցություն»։

Հրամանագիրը ստորագրելուց հետո Թրամփը կատակել է, որ հերթն օվկիանոսների անվանափոխությանն է։

«Մենք ունենք ծոց և լիճ, հիմա մեզ միայն օվկիանոս է պետք։ Հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան և/կամ Խաղաղ օվկիանոսների անվանումները։ Կամ գուցե երկուսի անուններն էլ»,- ասել է նա։

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ Կանադան առևտրային հարաբերություններում ԱՄՆ-ի համար դարձել է «ամենավատ» գործընկերը։

Լճի անվանափոխությունը տեղի է ունեցել երկու հարևան երկրների միջև առևտրային պատերազմի սրման ֆոնին․ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ առևտրային գործարքի շուրջ, և Վաշինգտոնը նախ մաքսատուրքեր է սահմանել, որից հետո Օտտավան պատասխան քայլեր է ձեռնարկել։

ԱՄՆ-ի և Կանադայի միջև պաշտոնական սահմանն անցնում է Օնտարիո լճի ջրային տարածքով՝ լճի հյուսիսային և հարավային ափերի միջև։ Տարածված վարկածներից մեկի համաձայն՝ դրա անվանումը ծագում է հյուսիսամերիկյան բնիկ ժողովուրդներից մեկի լեզվից և թարգմանաբար նշանակում է «Շողացող ջրերի լիճ»։

Մինչ այս, Թրամփի վարչակազմը Մեքսիկական ծոցը վերանվանել էր «Ամերիկյան ծոց»։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին X-ում նշել է, որ լճի անվանումը գոյություն ունի Կանադայից և ԱՄՆ-ից ավելի վաղ։

«Օնտարիո լիճ անվանումը ծագում է Wendat Ontari’io բառից, որը, համապատասխանաբար, նշանակում է «լիճը գեղեցիկ է, լիճը մեծ է»։ Անվանումն ավելի քան 400 տարեկան է, որը նախորդում է և՛ Կանադայի կոնֆեդերացիային, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագրին։ Մենք գիտենք, որ Ամերիկան ​​փոխվում է։ Նրանց առևտրային հարաբերությունները, նրանց արտաքին քաղաքականությունը, նրանց ազգային հուշարձանները։ Կանադացիները նաև գիտեն, որ իրականությունն Օնտարիո լիճ է՝ այն ժամանակ, հիմա և միշտ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի