Երբ ասում եք՝ Տիգրանաշենը անկլավ ա, դուք Վազգեն Սարգսյանին նորից եք թաղում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 16:23
Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից
21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էն քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
Բոլորը

Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, արձագանքելով իշխանական պատգամավորների հայտարարություններին Հոկտեմբերի 27-ի, Վազգեն Սարգսյանի և տարածքային հնարավոր զիջումների վերաբերյալ, քննադատեց ՔՊ-ականների կողմից Սպարապետի անունը պարբերաբար շահարկելու գործելաոճը՝ հիշեցնելով, որ իշխանությունն այսօր կասկածի տակ է դնում այն հողերը, որոնց ազատագրման համար պայքարել է Վազգեն Սարգսյանը։

«Ժողովո՛ւրդ, Վազգեն Սարգսյանի անունը չտաք, մեղք է։ Երբ որ ասում եք՝ Տիգրանաշենը անկլավ է, դուք Վազգեն Սարգսյանին նորից եք թաղում։ 1998 թ. հունվարի «Զինուժի» նրա հայտնի ասուլիսը լսեք, որ հասկանաք՝ ինչպիսի սերտ համագործակցություն է եղել Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի միջև»,- ընդգծեց Մանուկյանը։

Արձագանքելով Սասուն Միքայելյանի այն պնդմանը, թե 1999-ի ահաբեկչությունից հետո «միակ ցարի բոգը Քոչարյանն էր», Գեղամ Մանուկյանն ասաց․  «Արամ Զավենի Սարգսյանը Երկրապահի հրամանատարների՝ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի հետ ամեն օր կորտեժներով էր շրջում Կառավարությունում։

Այն ժամանակ նախաքննության լիակատար պատասխանատուներն էին վարչապետ Արամ Սարգսյանն ու զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ովքեր ինչ ուզեցել, արել են գործի շրջանակներում»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան