Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի, տիտղոսային անվանմամբ նախարարությանը առևտուր եք ավելացնում․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

ԱԺ-ում Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Մամիկոն Ասլանյանը արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվեց, թե ինչու են ԱԳՆ-ի անվանման և գործառույթների մեջ ավելացնում արտաքին առևտրի բաղադրիչը։ Նա նշեց, որ ԱԳՆ-ն յուրաքանչյուր պետության կարևորագույն և առանցքային կառույցներից է։

«Արտաքին գործերի նախարարությունը ցանկացած պետական կառուցվածքում շատ առանցքային և տիտղոսավոր նախարարություն է։ Իսկ դրան հիմա կցել առևտուր… անվանման մեջ մեր արտաքին գործերը կապվում են ինչ-որ ասոցիատիվ առևտրի հետ։ Հնչողության առումով ստացվում է՝ Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի… Տնտեսությամբ զբաղվող փոխվարչապետ կա, Էկոնոմիկայի նախարարություն կա, ներդաշնակեցման միջոցով կարելի էր լուծել, ոչ թե տիտղոսային նախարարությանն առևտուր ավելացնել»,- նշեց Ասլանյանը։

Նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորի դիտարկմանը՝ պարզաբանելով, որ փոփոխությունը բխում է պետության նոր առաջնահերթություններից և միջազգային լավագույն փորձից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան