Ձրի՞ են արդարացվում Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը. լո՞ւրջ եք ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

«Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը նույն մաֆիայի պարագլուխներն են, և նրանք պետք է պատասխան տան հավասարապես։ Ինչ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ, պետք է տեղի ունենա նաև Սամվել Կարապետյանի հետ և Սերժ Սարգսյանի հետ»,- Factor TV-ի հարցին ի պատասխան հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եթե այդ որոշումներն իր իրավասության ներքո լինեին, ապա նշված անձինք դեռ 2018 թվականին ազատազրկված կլինեին։

«Դատաիրավական համակարգն անկախ է։ Եթե իմ ձեռքում, իմ որոշումների տիրույթում լիներ, 2018 թվի ընթացքում բոլորը նստած կլինեին մինչև էսօր։ Մի երկու տարի հետո պայմանական վաղաժամկետով դուրս գալու ժամկետը կարող ա լրանար, եթե իմ, ինչպես դուք եք նշում, գործունեության ոլորտում լիներ»,- հայտարարեց վարչապետը։

Միաժամանակ Փաշինյանը կասկածի տակ դրեց մի շարք քրեական գործերով դատական գործընթացների ընթացքը՝ հակադրելով տարբեր անձանց նկատմամբ կայացված որոշումները։

«Ո՞նց ա լինում, որ մի հատ խեղճուկրակի բռնում, տանում են քսան տարի նստացնում են, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվում են Հայաստանի դատական համակարգով։ Ո՞նց։ Ձրի՞։ Ոնց ա լինում, որ Գագիկ Խաչատրյանը դատվում ա, դատավորը լկտիաբար էնքան դատը հետաձգում ա, որ ինքը թոշակի գնա, որ էդ ամբողջ իրավական պրոցեսը զրոյանա: Ձրի՞: Լո՞ւրջ եք ասում»,- նշեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ պետք է ստուգվեն ոչ միայն Գագիկ Խաչատրյանի, այլև նրա ընտանիքի անդամների և հարազատների հնարավոր կապերն ու ունեցվածքը։

«Բոլորի հետևից գնալու ենք։ Բոլորի հետևից պետք է գնանք։ Բոլորի հետևից։ Իրենց, իրենց զոքանչների, քենիների, աներձագների, բոլորի հետևից գնալու ենք։ Պիտի բացատրություն տան՝ ինչո՞ւ են հանցագործները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, ազատության մեջ։ Ինչո՞ւ։ Ե՞ս եմ ասել, որ ազատության մեջ պետք է լինեն։ Ժողովուրդը կասկածում ա, թե ես իրենց հետ կուլիսային գործարքների մեջ եմ »,- ասաց նա։

 

Մանրամասները ` տեսանյութում:

Արփի Հակոբյան