Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին
Մշակույթ
27.08.2026 | 11:55
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքների ընթացքին։ Կապալառուի ներկայացուցիչների խոսքով՝ աշխատանքներն ընթանում են ժամանակացույցով, իսկ նախարարը կրկին ընդգծել է որակի և ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարության և բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է աշխատանքների որակի ու ժամկետների պահպանման պահանջը»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

